Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք

Կիվին ամենահամեղ մրգերից մեկն է, որը մեծ քանակով վիտամիններ, ածխաջրեր, սպիտակուցներ, բջջանյութ և այլ կարևոր միկրոէլեմենտներ է պարունակում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ մի շարք պատճառներ կան՝ ինչու է հարկավոր կիվին ամեն օր ներառել ձեր սննդակարգ։

Կիվին C, E, K վիտամիններ է պարունակում։ 100 գրամ կիվին պարունակում է 92 մգ վիտամին С՝ 2-3 անգամ ավելի շատ, քան մյուս ցիտրուսային մրգերը։  Այս վիտամինն էականորեն բարձրացնում է օրգանիզմի՝ վարակներից պաշտպանվելու կարողությունը։ Բացի այդ՝ վիտամին С-ն մեծացնում է օրգանիզմում կոլագենի արտադրությունը, որը նշանակալիորեն դանդաղեցնում է ծերացման ընթացքը։

Վիտամին E-ն անհրաժեշտ է բջիջների ու մաշկի համար։ Այս վիտամինը հակաօքսիդանտ է, որն օրգանիզմին օգնում է ազատվել տոքսիններից ու ազատ ռադիկալներից։

Կիվին կարող է օգնել նաև օրգանիզմից դուրս բերել ավելորդ աղերը։ Այս միրգը հարուստ է հանքանյութերով՝ մանգան, պղինձ, կալիում։ Առաջին երկուսն օրգանիզմին օգնում են թարմացնել բջիջներն ու հյուսվածքները։ Կալիումը կարգավորում է օրգանիզմում հեղուկի մակարդակն ու սրտի ռիթմը։ Արդյունքում՝ այն կարևոր նշանակություն ունի սիրտ-անոթային համակարգի առողջության ամրապնդման համար։ Կիվին հարուստ է միկրոէլեմենտներով, որոնք կարող են խոչընդոտել հիպերտոնիայի զարգացմանը, սրտային անբավարարության առաջացմանը, ամրացնել անոթների և մազանոթների պատերը՝ նվազեցնելով աթերոսկլերոզի և թրոմբոզի առաջացման հավանականությունը։

Կիվիի բաղադրության մեջ առկա է նաև լյուտեին․ այս նյութը խոչընդոտում է տարիքի հետ տեսողության վատացմանը; Այն աչքերը պաշտպանում է նաև ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ Օրգանիզմն ինքնուրույն լյուտեին չի սինթեզում, այդ պատճառով այն հարկավոր է ստանալ սննդի միջոցով։

Կիվին օգնում է նաև լավ քնել, առողջացնել մաշկը։ Medical News Today-ի տվյալներով՝ կիվին լավացնում է քնի որակը։ Կիվիի հիմքով դիմակներն էլ օգնում են կանխարգելել մաշկի վնասումն արևի ճառագայթներից և շրջակա միջավայրի աղտոտվածությունից, որը  կնճիռների պատճառ է դառնում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․