Որ տարիքում է ավելի ճիշտ երեխա ունենալ

Շատ երիտասարդ եւ շատ հասուն տարիքում երեխա ունենալն այնքան էլ լավ գաղափար չէ, ասում են Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բրիտանական Թագավորական քոլեջի մասնագետները։

Երիտասարդ օրգանիզմը դեռեւս պատրաստ չէ հղիության եւ ծննդաբերության, իսկ հասուն տարիքում կնոջ բեղունությունը նվազում է, բացի այդ, բարձրանում է թե՛ մոր, թե՛ երեխայի մոտ բարդությունների առաջացման հավանականությունը։

Մասնագետների խոսքով՝ ավելի ճիշտ է երեխա ծննդաբերել 20-35 տարեկանում։

Արդեն 30 տարեկանից հետո բեղունությունը նվազում է, եւ հղիանալը դառնում է ավելի դժվար։ 40-ին մոտ հղիների մոտ բարձրանում է գեստացին դիաբետի եւ այլ բարդությունների առաջացման հավանականությունը, որոնք կարող են առաջ բերել առողջական խնդիրներ ինչպես հենց նրանց, այնպես էլ երեխաների մոտ։

Հետաքրքիր է, սակայն, որ տարիքի հետ կանանց մոտ ավելանում է բազմապտուղ հղիության եւ երկվորյակների ու եռյակների ծնվելու հավանականությունը։

35-ից հետո հղիանալ եւ ծննդաբերել ցանկացող կանանց մասնագետները խոհուրդ են տալիս անպայման վերահսկել իրենց կենսակերպը։

Որքան բարձր է առողջության պոտենցիալն այդ տարիքում, այնքան բարձր են հաջող հղիության եւ առողջ երեխա ծննդաբերելու շանսերը։

Մեծ Բրիտանիայում այսօր մանկածնության միջին վիճակագրական տարիքը 30-ն է, ընդ որում՝ այս թիվն աճում է 1975-ից։

Ավելին, Անգլիայի եւ Ուելսի Ազգային վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ երկրում ավելանում է 40 տարեկանից բարձր կանանց ծնելիությունը. բրիտանուհիների մեջ 40-ից բարձր տարիքի տիկնայք ավելի հաճախ են երեխա ունենում, քան 20 տարեկանից երիտասարդ աղջիկները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․