Ինչպես օրգանիզմից դուրս բերել քաղցկեղածին տարրերը

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։

Այս ախտաբանության զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը քաղցկեղածին տարրերի վնասակար ազդեցությունն է, ուստի դրա զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է առաջին հերթին հնարավորինս խուսափել նման վնասակար տարրերից ու դուրս բերել դրանք օրգանիզմից։

Ուռուցքաբան Իվան Կարասևի խոսքով՝ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք ունակ են մաքրել օրգանիզմը քաղցկեղածին տարրերից։

Ընդ որում՝ դրանց արդյունավետությունը հաստատվել է գիտափորձերի միջոցով, ուստի նման մթերքը կանոնավոր սննդակարգում օգտագործելը կարող է օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը նվազեցնելու շատ արդյունավետ միջոց լինել։

Սա է պատճառը, որ հակացուցումների բացակայության դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս անպայման ներառել դրանք ամենօրյա սննդակարգում։

Մասնագետը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը վնասակար քաղցկեղածին տարրերից։

Դրանց շարքին են դասվում․

Սխտորը

Այս օգտակար մթերքը պարունակում է բաղադրիչներ, որոնք պայքարում են քաղցկեղածին տարերի դեմ։ Այն, մասնավորապես, արդյունավետ է այն տարրերի դեմ պայքարում, որոնք բարձրացնում են օնկոլոգիական այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսին են մաշկի քաղցկեղը, թոքերի քաղցկեղն ու կոլոռեկտալ քաղցկեղը։

Բրոկոլի

Սննդակարգում այս համեղ ու օգտակար բանջարեղենի գործածությունն արդյունավետ կերպով պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից, իսկ այս հիվանդությունը համարվում է քաղցկեղի ամենատարածված ու վտանգավոր տեսակներից մեկը։

Ամբողջական հացահատիկը

Ամբողջական հացահատիկն ու ամբողջահատիկ մթերքը պարունակում են յուրահատուկ միացություններ (օրինակ՝ մանրաթելեր, ֆիտոէստրոգեններ), որոնք նպաստում են վնասակար քաղցկեղածին տարրերի դուրսբերմանն օրգանիզմից՝ այդ կերպ նվազեցնելով քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Ցիտրուսային մրգերը

Թուրինջը պարունակում է մոնոտերպեններ կոչվող միացություններ, որոնք նվազեցնում են քաղցկեղի մի շարք տեսակների զարգացման հավանականությունը։ Բացի այդ, նարնջի ու կիտրոնի մեջ պարունակվող լիմոնենը խթանում է լիմֆոցիտների ակտիվությունը, իսկ այս իմունային բջիջները ոչնչացնում են քաղցկեղի բջիջները։

Վերոնշյալ սննդամթերքի տեսակներից բացի ուռուցքաբանն այս ցանկում է ներառել նաև սնկերը, կտավատի յուղը, ծովային ջրիմուռները, լոլիկը, կանաչ թեյն ու խաղողը, ուստի դրանք սննդակարգում ներառելը ևս շատ օգտակար կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․