Ազատվեք ավելորդ քաշից հասարակ ջրի օգնությամբ

Ավելորդ քաշը բավական տհաճ ու տարածված խնդիր է, որից ազատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների օգնությանը, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ կանոնին հետևելու դեպքում կարելի է շատ կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից ու կարգի բելեր կազմվածք  առանց մեծ ջանքեր գործադրելու։

Մասնագետների խոսքով՝ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում առանցքային դեր է խաղում հասարակ մաքուր ջրի գործածությունը, ինչի մասին շատերը մոռանում են։ «БелНовости» պորտալը ներկայացրել է ջրի գործածության երեք պարզ կանոն, որոնց հետևելը թույլ կտա նվազեցնել քաշն առանց խիստ սահմանափակումների ու ինտենսիվ մարզումների։

Բավարար քանակությամբ ջուր խմել

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր չխմելու անհրաժեշտության մասին մոռանալը հանգեցնում է նյութափոխանակության գործընթացների դանդաղման, ինչի հետևանքով էներգիա ստանալու համար քիչ ճարպ է այրվում։ Օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ հեղուկով ապահովելու համար կարելի է օգտվել մասնագետների առաջարկած պարզ բանաձևից։ Պարզապես հարկ է հիշել, որ մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց հարկավոր է օրական 30 մլ մաքուր ջուր խմել։

Ջուր խմել արթնանալուն պես

Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը ևս մի հիանալի հնարք է, որը թույլ է տալիս առաց մեծ ջանքեր գործադրելու ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Առավոտյան անմիջապես արթնանալուն պես մեկ-երկու բաժակ գոլ ջուր խմելը վերականգնում է օրգանիզմում հեղուկի անհրաժեշտ մակարդակը, որը մարդը որոշակիորեն կորցնում է քնի ժամանակ։ Բացի այդ, ջուրը խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, ինչը ևս նպաստում է քաշի նվազմանը։

Ջուր խմել սնվելուց առաջ

Սնվելուց առաջ ջուր խմելու սովորությունը թույլ է տալիս ավելի քիչ ուտել, ինչն էլ օգնում է խուսափել ավելորդ կալորիաների գործածությունից։ Սա լավագույն միջոցն է ավելորդ սնունդ ու կալորիաներ օգտագործելու սովորությունից ազատվելու համար։ Ցանկության դեպքում կարելի է ջրին հատապտուղներ, ցիտրուսային մրգեր կամ վարունգ ավելացնել, ինչը կօգնի հաճելի համ հաղորդել ըմպելիքին և դարձնել այն էլ ավելի օգտակար։ Նման հավելումները հարստացնում են ջուրն օգտակար վիտամիններով ու հանքանյութերով, որոնք նույնպես կարող են իրենց ազդեցությունն ունենալ քաշի նվազման գործընթացի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․