5 սովորություններ, որոնք կործանարար ազդեցություն են ունենում սրտամկանի վրա

Մարդու սրտամկանը կարևորագույն օրգաններից մեկն է, որն աշխատում է առանց դադարների։ Այս օրգանի աշխատանքի չնչին խանգարումն անգամ կարող է ճակատագրական լինել ու լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ուստի դրա գործառույթների պահպանումը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար։

Առողջ սրտամկան ունենալու և սրտանոթային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է վարել առողջ կենսակերպ ու հրաժարվել վնասակար սովորություններից, սակայն քչերին է հայտնի, որ կան բավական տարածված սովորություններ, որոնք հազվադեպ են դասվում վնասակարների շարքին, մինչդեռ կործանարար ազդեցություն են ունենում սրտամկանի վրա։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ սովորություն, որոնցից հարկավոր է հրաժարվել առողջ սրտանոթային համակարգ ունենալու համար։

Երկար ժամանակ նստած անցկացնելու սովորություն

2015 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում երկար ժամանակ նստած անցկացնելու սովորությունը կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 14 տոկոսով։ Ավելին՝ այս սովորությունը նաև 40 տոկոսով բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը։

Մսի չարաշահում

Ամեն օր կարմիր միս օգտագործելը ևս կարող է շատ վտանգավոր լինել, ուստի այս սովորությունից հարկավոր է ազատվել ու վերանայել սննդակարգը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ակնհայտ կապ կարմիր մսի չարաշահման ու արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով զարգացող սրտանոթային հիվանդությունների միջև։

Ատամների մաքրման համար նախատեսված թել չօգտագործելու սովորություն

Ատամների մաքրման համար նախատեսված հատուկ թելի գործածությունը շատերին դուր չի գալիս, սակայն բերանի խոռոչի առողջության պահպանումը շատ կարևոր է նաև սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար։ Բանն այն է, որ լնդերի հիվանդությունների դեպքում սրտի նոպայի, գլխուղեղի կաթվածի և սրտանոթային այլ հիվանդությունների զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հոգ տանել լնդերի ու ատամների մասին։

Հազվադեպ զբոսնելու սովորություն

2018 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է սրտանոթային հիվանդությունների հետ, իսկ այս տարրն օրգանիզմում սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցության տակ։ Նման խնդիրներից խուսափելու համար Մայո Կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական երեք անգամ 15 րոպե զբոսնել արևի տակ։

Քաղցրավենիքը չարաշահելու սովորություն

2014 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը 38 տոկոսով ավելի բարձր է այն մարդկանց մոտ, որոնք օրվա ընթացքում ստացած կալորիաների 17-21 տոկոսը ստանում են շաքարից։ Սրտամկանի առողջության պահպանման համար բժիշկները խորհուրդ են տալիս վերահսկողության տակ պահել օգտագործվող շաքարի քանակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․