Ասպիրինը օգնում է քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարում․ հետազոտություն

Ասպիրինն ամենատարածված դեղամիջոցներից մեկն է, որը սովորաբար կիրառվում է ցավը մեղմելու և արյան մակարդելիությունը կարգավորելու համար, սակայն գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն կարող է շատ արդյունավետ լինել նաև քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարում։

Այս դեղամիջոցը ջրիկացնում է արյունն ու նվազեցնում է արյան մակարդուկների առաջացման հավանականությունը, ուստի շատերն այն ընդունում են սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար, սակայն վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրինը շատ արդյունավետ է նաև մի շարք այլ լուրջ հիվանդությունների դեմ պայքարում։

Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է տարբեր սեռի 140 հիվանդ։ Նրանք 13 տարի մասնակցել են օնկոլոգիական հիվանդությունների սքրինինգային հետազոտությանը, որի արդյունքում պարզվել է, որ այս դեղամիջոցը շատ արդյունավետ է նաև կրծքագեղձի ու միզապարկի քաղցկեղի կանխարգելման համար։

Ինչպես նշում են մասնագետները, գիտափորձի բոլոր մասնակիցները 65 տարեկանից բարձր են եղել։ Բացի այդ, նրանք նախապես պատասխանել են նաև որոշ հարցերի՝ նշելով թե ինչ դեղորայք են ընդունում։ Պարզվել է, որ շաբաթական երեք անգամ ասպիրին ընդունելու դեպքում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է ¼-ով, իսկ միզապարկի քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ ⅓- ով։

Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ այս դեղորայքն ընդունող մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է 25%-ով ի տարբերություն այն մարդկանց, որոնք երբևէ ասպիրին չեն ընդունել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․