Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան

Լյարդը մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է, և հենց լյարդի ճիշտ ֆունկցիայից է կախված մարդու առողջությունը:

Լյարդի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ թույները, որոնք օրգանիզմ են ներթափանցում սննդի, օդի և մաշկի միջոցով:

Հեպատիտի դեմ միջազգային ֆոնդի տվյալներով՝ լյարդը մեր օգտագործած սննդարար տարրերը վերածում է էներգիայի և մկանային զանգվածի, ինչպես նաև օգնում է վիտամինների յուրացմանն ու կարգավորում է ճարպերի կուտակումը:

Սրանից ելնելով՝ լյարդի ճիշտ աշխատանքն օգնում է մեզ առողջ մնալ:

Գոյություն ունեն տարբեր գործոններ, որոնք կարող են ազդել լյարդի ճիշտ ֆունկցիայի վրա, օրինակ՝ ալկոհոլի չարաշահումը, թմրամիջոցները և այլն:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան:

Սխտոր

Սխտորը հարուստ է ալիցենով և սելենով, այս տարրերը հրաշալի են լյարդը մաքրելու համար: Բացի այս, սխտորն ակտիվացնում է այն էնզիմները, որոնք օգնում են դուրս բերել ավելորդ թույները և պաշտպանել օրգանիզմը լուրջ հիվանդություններից: Սա ամենաշատը խորհուրդ տրվող մթերքն է, դրա կանոնավոր օգտագործումը նաև օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը, լավացնել արյան շրջանառությունը և բարձրացնել օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաները:

Քրքում

Քրքումն ունի բազմաթիվ սննդարար հատկանիշներ: Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս համեմունքը պարունակում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են բորնեոլը, թուրմերոնը, էվգենոլը և կաֆեինաթթուն: Այս տարրերը բարձրացնում են լյարդի պաշտպանական ֆունկցիան, մաքրում այն տոքսիններից:

Բացի այդ, քրքումի բաղադրության մեջ մտնող տարրերը լավացնում են մարսողական համակարգը:

Ձիթայուղ

Բնական ձիթայուղը պաշտպանում է լյարդի հյուսվածքներն այնպես, ինչպես կտավատի սերմերը, քանի որ այն ստեղծում է լիպիդային շերտ, որը ներծծում է տոքսինները և դուրս բերում դրանք լյարդից: Դրանից բացի, ձիթայուղը կանխարգելում է լյարդի հիվանդությունները, իսկ դրա կանոնավոր օգտագործումը իջեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը:

Ցիտրուսային մրգեր

Հավանաբար գիտեք, որ ցիտրուսային մրգերը հարուստ են վիտամին C-ով, որն իսկական բնական հակաօքսիդանտ է, պաշտպանում է լյարդն ու դրա հյուսվածքները:

Նուշ

Նուշը մեծ քանակությամբ արգինին է պարունակում. սա ամինաթթու է, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, այդ իսկ պատճառով շատ կարևոր է նշի օգտագործումը՝ լյարդը մաքրելու գործում:

Կանաչ բանջարեղեններն ու կանաչեղենը

Կաղամբը, հազարտերևը, բողկը և այլ բանջարեղեններն օրգանիզմից դուրս են բերում ծանր մետաղներն ու այլ քիմիական տարրերը, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ առողջության վրա: Լյարդի համար սրանք հրաշալի միջոցներ են, որոնք կարող են դուրս բերել թույները և կարգավորել ճարպերի կուտակումները:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը և դրա բաղադրության մեջ առկա տարրերը նվազեցնում են լյարդում ճարպային կուտակումները: Կանաչ թեյը պարունակում է կատեխիններ և հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են լյարդը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․