Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի

Գլխացավը շատ տարածված խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով։ Այն խիստ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա, ուստի անկախ դրա զարգացման պատճառից մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից։

Որպես կանոն գլխացավերի դեպքում մարդիկ անմիջապես ցավազրկող դեղորայք են ընդունում և մոռանում են խնդրի մասին, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեպքերում գլխացավերը պայմանավորված են լինում առողջական որոշակի խնդիրներով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Նյարդաբան Ալեքսանդր Եվդոկիմովը «Հինգերորդ ալիքի» («Пятый канал») հետ զրույցում թվել է գլխացավի այն տեսակները, որոնք կարող են պայմանավորված լինել առողջական շատ լուրջ խնդիրներով և որոնք անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։ Առաջին հերթին մասնագետը հորդորում է չանտեսել անսպասելի գլխացավը, որն ուղեկցվում է սրտի զարկերի արագացմամբ, շնչառության դժվարացմամբ, առատ քրտնարտադրությամբ ու աչքերի կարմրությամբ։ Նման գլխացավը հուշում է գերճնշումային կրիզի մասին, ինչը կարող է շատ վտանգավոր լինել։

«Գերճնշումային կրիզի բարդացումներն են գլխուղեղի կաթվածն ու սրտամկանի ինֆարկտը, իսկ զարկերակային բարձր ճնշման ժամանակ այդ վտանգները մեծանում են։ Եթե զարկերակային ճնշումը չի նվազում մեկ ժամվա ընթացքում, ապա հարկավոր է շտապօգնություն կանչել», – բացատրել է մասնագետը։

Երկարատև գլխացավերը կարող են հուշել գլխուղեղի արյան հոսքի փոփոխությունների մասին, ինչն էլ կարող է պայմանավորված լինել օնկոլոգիական հիվանդության զարգացմամբ։ Նման դեպքերում Եվդոկիմովը խորհուրդ է տալիս ամբողջական բուժզննում անցնել, որը թույլ կտա բացառել ախտաբանությունը կամ հայտնաբերել այն զարգացման վաղ փուլերում։

Բացի այդ, ինչպես նշում է մասնագետը, գլխացավի պատճառ կարող են դառնալ նաև վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ մենինգիտն ու գլխուղեղի բորբոքումը։ Նման դեպքերում բուժօգնությունից հրաժարվելը կարող է հանգեցնել մահվան, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․