Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին

Մարդու մարսողական համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի, սակայն հաճախ մարդիկ հաշվի չեն առնում այս համակարգի առանձնահատկություններն ու սխալ են սնվում, ինչը բավական տհաճ հետևանքներ է ունենում։ Մասնագետները նախազգուշացնում են, որ մարսողական համակարգն առավել ակտիվ է լինում առավոտյան ժամերին, իսկ երեկոյան դրա գործառույթները դանդաղում են։ Սա է պատճառը, որ մարսողական խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ ուշադրություն դարձնել օգտագործվող մթերքին ու ընթրիքին բացառապես դյուրամարս ուտեստներ օգտագործել։ Ընդ որում՝ սա հատկապես կարևոր է նիհարել ցանկացողների համար, քանի որ սխալ ընթրիքը կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ։

Մասնագետների խոսքով՝ երեկոյան դժվարամարս սնունդ օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմը չի կարողանում մարսել այն ինչպես հարկն է, ուստի կուտակում է ավելորդ ճարպաշերտերի տեսքով։ Եթե նման մթերքով ընթրելը հաճախակի բնույթ է սկսում կրել, ապա քաշը նույնպես զգալի ավելանում է։

Սակայն քաշի ավելացումը, այնուամենայնիվ, միակ խնդիրը չէ, որ կարող է ի հայտ գալ նման դեպքերում։ Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք երեկոյան ուշ ժամերին օգտագործելը խիստ բացասաբար է անդրադառնում մարսողական համակարգի վրա և կարող է դառնալ այնպիսի խնդիրների պատճառ, ինչպիսին են ստամոքսի այրոցը, մարսողության խանգարումը, թթվային ռեֆլյուքսը կամ այլ տհաճ ախտանշանները։ Նման խնդիրները ոչ միայն շատ տհաճ են, այլև խիստ բացասաբար են անդրադառնում քնի որակի վրա, մինչդեռ քնի պակասը կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների, այդ թվում նաև սրտի հիվանդությունների ու շաքարային դիաբետի սրման։ Այս ամենի հետ մեկտեղ նման կենսակերպը վատթարացնում է նաև գլխուղեղում արյան շրջանառությունը, ինչն էլ բարձրացնում է կոգնիտիվ խանգարումների, վարքային խանգարումների, տրամադրության տատանումների ու հոգնածության հավանականությունը։

Հաշվի առնելով նման խնդիրների զարգացման հավանականությունը՝ մասնագետները խորհուրդ են տալիս ընթրիքին հնարավորինս դյուրամարս մթերք օգտագործել, որը կունենա ցածր կալորիականություն և ճարպերի ու ածխաջրերի ցածր պարունակություն։ Միևնույն ժամանակ սննդաբանները խորհուրդ են տալիս երեկոյան ժամերին զերծ մնալ ստորև ներկայացված սննդամթերքի տեսակներից առողջական խնդիրներից խուսափելու համար։

Կարմիր միս

Կարմիր միսը պարունակում է շատ մեծքանակությամբ սպիտակուցներ, որոնք շատ օգտակար են ավելորդ քաշի դեմ պայքարում, սակայն միևնույն ժամանակ այս միսը հարուստ է նաև ճարպերով և ունի բարձր կալորիականություն, ինչի պատճառով բավական դժվարամարս սնունդ է համարվում երեկոյան ուտելու համար։ Մարսողական խնդիրներից խուսափելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս խուսափել կարմիր մսից՝ նախապատվությունը տալով ավելի առողջարար ու դյուրամարս սպիտակ մսին (հավի միս կամ հնդկահավի միս)։

Պաղպաղակ

Այս տարածված քաղցրավենիքը պարունակում է շատ մեծ քանակությամբ շաքար և ունի բարձր կալորիականություն, ուստի զարմանալի չէ, որ այն նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել երեկոյան ժամերին։ Կաթնային ճարպի և ածխաջրերի համադրությունը երեկոյան ժամերին չափազանց լուրջ ծանրաբեռնվածություն է դառնում մարսողական համակարգի համար, ուստի մասնագետները հորդորում են խուսափել ուշ ժամերին նման մթերքի գործածությունից։

Խաչածաղկավոր բանջարեղեն

Բրոկոլին, ծաղկակաղամբն ու խաչածաղկավորների ընտանիքին պատկանող այլ բանջարեղենը համարվում են անչափ օգտակար մթերք, սակայն երեկոյան ժամերին դրանցից խորհուրդ է տրվում խուսափել։ Բանջարեղենի այս տեսակները պարունակում են մեծ քանակությամբ չլուծվող մանրաթելեր, որոնք յուրացնելու համար օրգանիզմից բավական շատ ժամանակ է պահանջվում, ուստի նորմալ քնելու և ինչպես հարկն է հանգստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան ժամերին խուսափել բանջարեղենի այս տեսակներից։

Կետչուպ

Լոլիկից պատրաստված այս տարածված սոուսը պարունակում է մեծ քանակությամբ քաղցրացուցիչներ, որոնք նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանն ու ճարպերի ակտիվ կուտակմանը։ Բացի այդ, բարձր թթվայնության պատճառով այն նաև կարող է դառնալ ստամոքսի այրոցի ու մարսողության խանգարման պատճառ, ուստի երեկոյան ժամերին խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել մարսողական համակարգը կետչուպով։

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադը բավական օգտակար է օրգանիզմի համար, սակայն երբեմն այն մեծ քանակությամբ շաքար է պարունակում, ինչն էլ կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ։ Բացի այդ, այն պարունակում է ամինաթթու, որի պատճառով օրգանիզմը լարվում է և չի հանգստանում, ուստի երեկոյան շոկոլադ ուտելը կարող է խանգարել քունն ու դառնալ հոգնածության պատճառ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ախտանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին
Քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոն, որը մարդիկ հաճախ են անտեսում
Ի՞նչ է հարկավոր անել խալի վնասվելու դեպքում
Սպասքի տեսակներ, որոնք վտանգավոր են առողջության համար
Բժիշկը նշել է այն տարիքը, երբ երեխաները կարող են մեղր ուտել
Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ականջներում լսվող աղմուկը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց