«Ես երբեք չեմ խաբի իմ ժողովրդին․․․»․ Կարեն Դեմիրճյանի մտքերը

«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի իմ ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեություն ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»։

«Իբրև ողորմություն մի խնդրիր այն, ինչ կարող ես ուժով կամ խելքով ձեռք բերել»։

«Մենք փոքր երկիր ենք և ոչ մեկին չենք կարող զարմացնել մեր արտադրանքի ծավալներով և քանակով։ Մենք կարող ենք և պարտավոր ենք տեղ գրավել աշխարհում միայն փոքրածավալ, գիտական առաջատար միտք պարունակող, բարձր որակ, միջազգային ստանդարտների համապատասխանող և դրանք գերազանցող արտադրանքով»։

«Ղեկավարի արժանիքը ոչ այնքան այն է, թե ինչ նպատակներ է նա դնում իր առջև, որքան այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրականացման աստիճանը։ Սա մի ձող է, որն ունի երկու ծայր։ Վեհ, ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Չէ՞ որ մյուս ծայրով ձողը հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է»։

«Արժանապատիվ պետք է ապրել՝ հույսը սեփական ուժին ապավինելով»…

«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել»…

Կարեն Դեմիրճյանի մասին ասել են…

«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե ՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու.. Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել – իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում…»

Հրանտ Մաթևոսյան

«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։

Ռիմա Դեմիրճյան «Հիշատակ»

«Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժովովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել…»։

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձե

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
Գաբրիել Գարսիա Մարկես․ Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին․ Մեջբերումներ
«Իմացիր բառերի արժեքը. դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել». Փշոտ մտքեր
Ոգեշնչող և մոտիվացնող 30 միտք մեծ մտածողներից
Այն պետք է լինի քո մեջ, մինչև դու կստանաս այն. Օշո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․