Սովորականից արագ հոգնելը, թուլությունն ու մարմնի անհասկանալի ցավը հուշում են իմունային համակարգի աշխատանքի անկայունության մասին, գրում է РИАМО-ն՝ վկայակոչելով մանկաբույժ Եկատերինա Մորոզովային։
Մասնագետի խոսքով՝ իմունային համակարգի անկանոն աշխատանքի մասին շատ դեպքերում վկայում են հաճախակի կրկնվող գրիպն ու շնչառական համակարգի սուր վարակիչ վիրուսները, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաներն ու աուտոիմունային հիվանդությունները։
Փորձագետը նաև հավելել է, որ երեխաների ու մեծահասակների իմունային համակարգերը տարբերվում են միմյանցից։
![]()
Երեխաների օրգանիզմն ունենում է մի շարք առանձնահատկություններ և ավելի խոցելի է լինում հիվանդությունների նկատմամբ։
Երեխաների մոտ սովորաբար լինում են իմունիտետի անկման շրջաններ, որոնք որպես կանոն նկատվում են 4-6 կամ 10-12 տարեկանում։
Հենց այդ տարիքում են երեխաները սովորաբար ավելի հաճախ հիվանդանում։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

