Արտասովոր ախտանշան, որը կարող է վկայել օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին

Լիբիդոյի անկումը կարող է վկայել սխալ սննդակարգի և դրանում անհրաժեշտ քանակությամբ վիտամին D-ի բացակայության մասին։ Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում ասել է ամերիկացի սննդաբան Ջես Հիլարդը։

Բժշկի խոսքով՝ սեռական ցանկության նվազումը կարող է վիտամին D-ի պակասի մասին հուշող ախտանշան լինել, իսկ այս տարրի հիմնական գործառույթը բարակ աղիներում կալցիումի ու ֆոսֆորի կլանումն ապահովելն է։

Բացի այդ, վիտամին D-ն նաև ամրապնդում է իմունային համակարգը և օգնում նվազեցնել որոշ հիվանդությունների, այդ թվում՝ ցրված սկլերոզի և շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Վիտամին D-ի պակասը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց համար կարևոր հորմոնի՝ տեստոստերոնի արտադրության վրա։

Այս տարրի պակասի մասին վկայող անտարբերությունը, վատ տրամադրությունը և էներգիայի կորուստը նույնպես կարող են հանգեցնել կանանց լիբիդոյի անկման:

Բացի այդ, այս սննդային բաղադրիչի անբավարարության մասին վկայող այլ ախտանշանների թվին են դասվում գլխի, մկանների, ոսկորների և հոդերի հատվածի ցավը, ինչպես նաև ձեռքերում և ոտքերում ծակծկոցի զգացողությունը։

Ինչպես նշել է Հիլարդը, վիտամին D-ի պակասը կարող է լրացվել հավելումների միջոցով կամ սննդակարգում որոշ փոփոխությունների օգնությամբ։

Մասնավորապես, խորհուրդ է տրվում հագեցնել սննդակարգը սկումբրիայով, սարդինայով, հավկիթով և սնկերիով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․