Վտանգավոր ախտանշաններ, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել գինեկոլոգին

Կանայք հաճախ են անտեսում արտասովոր ախտանշանները, մինչդեռ գինեկոլոգները նշում են, որ անգամ ամենաանվնաս թվացող ախտաշանը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ախտանշանները, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:

1. Կտրուկ ուժգին ջղաձգումներ

Անտանելի ցավն ու ջղաձգումները կարող են վկայել էնդոմետրիոզի մասին, որի դեպքում արգանդի ներքին պատի բջիջները սկսում են արագ աճել և տարածվում են նաև արտաքին պատի վրա: Այս հիվանդության դեպքում կանանց մեծ մասին դեռ երիտասարդ տարիքից անհանգստացնում է ցավը դաշտանի ժամանակ:

2. Դաշտանի բացակայություն

Այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել հորմոնալ դիսբալանսով, ձվարանների պոլիկիստոզային համախտանիշով, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներով, վաղաժամ դաշտանադադարով, սթրեսով, ֆիզիկական գերծանրաբեռնվածությամբ կամ անգամ սննդակարգի հետ կապված խնդիրներով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Բացի այդ, որոշ դեպքերում դաշտանի բացակայությունը հանգեցնում է բջիջների անոմալ աճի, ինչը կարող է դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ:

3. Անոմալ արյունահոսություն

Հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունման դեպքում դաշտանների միջև անոմալ արյունահոսությունը կարող է նորմալ լինել, սակայն, այնուամենայնիվ, անգամ այս դեպքում հարկավոր է դիմել բժշկին, քանի որ այդ ախտանշանը կարող է պայմանավորված լինել նաև ձվարանների կիստաներով, ֆիբրոմայով և անգամ նախաքաղցկեղային վիճակով:

4. Նախադաշտանային համախտանիշի արտասովոր ախտանշաններ

Եթե նախադաշտանային համախտանիշի ժամանակ ի հայտ են գալիս այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են անկառավարելի ախորժակը, տարամադրության կտրուկ տատանումները, դեպրեսիաները, անհանգստությունն ու զայրույթը, ապա հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ նման ախտանշանները կարող են վկայել նախադաշտանային դիսֆորիկ խանգարման մասին, որի դեպքում նախադաշտանային համախտանիշի ախտանշանները շատ ավելի տհաճ են լինում:

5. Չափազանց առատ արյունահոսություն կամ դաշտանի երկար տևողություն (10 օրից ավել)

Նման ախտանշանը կարող է պայմանավորված լինել առողջական տարբեր խնդիրներով, որոնց շարքին են դասվում ֆիբրոմաներն ու պոլիպները, որոնք կարող են դառնալ անեմիայի (սակավարյունություն) առաջացման պատճառ: Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ այս ախտանշանները կարող են խիստ վտանգավոր լինել:

6. Հորմոնալ դիսբալանս

Եթե մարդու ինքնազգացողությունը կտրուկ վատանում է դաշտանից մեկ շաբաթ առաջ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և հետևել նրա ցուցումներին: Բանն այն է, որ գոյություն ունի նախադաշտանային մի ժամանակահատված, որի ժամանակ առողջական այնպիսի խնդիրները, ինչպիսին են շաքարային դիաբետը, դեպրեսիաները կամ արթրիտը, կտրուկ սրվում են:

Ինչպես մեղմել նախադաշտանային համախտանիշի ախտանշանները

Այս խնդրի դեպքում տհաճ ախտանշանները մեղմելու համար խորհուրդ է տրվում օգտագործել պատրինջի (мелисса) թուրմ, որն արդյունավետ կերպով մեղմում է ցավը և հանգստացնում է նյարդերը:

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 ճաշի գդալ չորացրած պատրինջին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել և քամել: Այս թեյը կարելի է խմել օրական 5-7 անգամ (մեկական բաժակ):

Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար պատրինջով թեյին կարելի է նաև այլ օգտակար դեղաբույսեր ավելացնել: Այս դեպքում հարկավոր է 30 գրամ պատրինջին ավելացնել 30 գրամ դաղձ, 20 գրամ կատվախոտ, 20 գրամ երիցուկ և 10 գրամ հասմիկի սպիտակ ծաղիկներ, լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռման ջուր, կափարիչով ծածկել, 10 րոպե թրմել և քամել: Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 3 անգամ 200 մլ: Հարկ է հիշել, որ այս թուրմն անհրաժեշտ է խմել սննդի ընդունման ժամերի միջև:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․