Ուշադիր եղեք․ Ախտանշաններ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի անտեսել

Առողջական խնդիրների դեպքում օրգանիզմը սովորաբար փորձում է հուշել դրանց մասին ախտանշանների միջոցով:

Հաճախ այդ ախտանշանները խիստ վտանգավոր չեն լինում, սակայն երբեմն լինում են նաև այնպիսինները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին և անհապաղ բուժզննում անցնել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել խիստ վտանգավոր հիվանդություններով:

1. Ցավ որովայնի հատվածում, որն ի հայտ է գալիս կտրուկ և չի մեղմվում օրեր շարունակ

Նման ցավի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ այն կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդրով: Ուժգին ցավը կարող է վկայել այնպիսի լուրջ հիվանդությունների մասին, ինչպիսին են որդանման ելունի բորբոքումը, ադնեքսիտը (ձվարանների և արգանդի հավելումների բորբոքում), արտարգանդային հղիությունը կամ ձվարանի կիստայի պատռվածքը: Նման դեպքերում հիվանդին հարկավոր է շտապ բուժօգնություն, քանի որ հետևանքները կարող են շատ լուրջ լինել:

2. Քաշի կտրուկ փոփոխություն

Եթե մարդու քաշը սկսում է նվազել, սակայն նրա սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը չեն փոխվել, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել: Քաշի նվազումը կարող է պայմանավորված լինել թիրեոտոքսիկոզով, որի դեպքում վահանաձև գեղձը չափազանց շատ հորմոն է արտադրում: Երբեմն էլ քաշի նվազումը վկայում է երկարատև սթրեսի մասին, որը վերածվել է նյարդային խանգարման: Նման դեպքերում հարկավոր է անպայման խորհրդակցել հոգեբույժի հետ: Բացի այդ, հարկ է հիշել, որ քաշի կտրուկ նվազումը կարող է լինել օնկոլոգիական հիվանդության ախտանշան, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Խիստ վտանգավոր կարող է լինել նաև քաշի ավելացումը: Սա կարող է պայմանավորված լինել հիպոթիրեոզով՝ վահանաձև գեղձի թերֆունկցիայով, ինչը խիստ վտանգավոր է:

3. Դեմքի, ձեռքերի ու ոտքերի այտուցվածություն

Նման այտուցները կարող են հուշել երիկամների կամ սրտամկանի հետ կապված խնդիրների մասին: Առավոտյան դեմքի այտուցվածությունը հաճախ անվտանգ է լինում, սակայն մասնագետները նշում են, որ անգամ այս դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել: Բացի այդ, եթե այտուցվում է միայն դեմքը, ապա խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կոսմետիկ միջոցներին, քանի որ դրանք նույնպես կարող են նպաստել հեղուկի կուտակմանը:

4. Գլխացավեր

Եթե մարդը երբեք չի ունեցել գլխացավերի խնդիր, սակայն վերջին շրջանում պարբերաբար բախվում է դրանց, ապա պետք է անհապաղ խորհրդակցի բժշկի հետ: Եթե գլխացավերը պարբերաբար են ի հայտ գալիս, ապա անհանգստացնող ազդանշան պետք է լինի դրանց ուժգնացումը: Նման խնդիրը կարող է պայմանավորված լինել սթրեսով, սակայն այն կարող է վկայել նաև զարկերակային ճնշման բարձրացման մասին: Այս դեպքում միայն մասնագետը կարող է պարզել գլխացավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:

5. Պնդացումներ կրծքագեղձերի հատվածում

Նման պնդացումներն ու կրծքի մեծացումը բնական երևույթ են և հաճախ են նկատվում դաշտանային ցիկլի երկրորդ փուլում, սակայն եթե դրա հետ մեկտեղ նկատվում են նաև ցավեր ու տհաճ զգացողություններ, ապա հարկավոր է դիմել բժշկին: Նման ախտանշանը կարող է պայմանավորված լինել հորմոնալ դիսբալանսով կամ մաստոպաթիայով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

6. Հեշտոցային արտասովոր արտադրություն

Հեշտոցային արտադրության տհաճ հոտի, գույնի փոփոխության կամ դրանում արյան հետքերի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման գինեկոլոգիական բուժզննում անցնել: Տհաճ հոտը վկայում է հեշտոցի միկրոֆլորայի դիսբակտերիոզի մասին, իսկ արյան հետքերը կարող են պայմանավորված լինել վերարտադրողական համակարգի օրգանների հետ կապված խանգարումներով, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

7. Այրոց ու քոր սեռական օրգանների հատվածում

Այս ախտանշաններն ամենից հաճախ պայմանավորված են լինում սնկային հիվանդություններով, իսկ սեռական օրգանների հատվածում սնկերի աճը կարող են խթանել ինչպես սթրեսը, այնպես էլ քաղցրի չարաշահումը: Բացի այդ, հաճախ քորը պայմանավորված է լինում մակաբույծներով, ուստի հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել և հետևել անձնական հիգիենայի կանոններին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․