Գիտնականները նշել են օրալ սեքսի անսպասելի օգուտը

Օրալ սեքսը կարող է անսպասելի օգուտ բերել կանանց առողջությանը։ Լեյդենյան համալսարանի (Նիդեռլանդներ) բժշկական կենտրոնի մասնագետները կապ են հայտնաբերել օրալ սեքսի եւ կրկնակի վիժման վտանգի նվազման միջեւ։

Ինչպես հայտնում է Mirror-ը, մինետը կարող է հատկապես օգտակար լինել այն կանանց համար, ովքեր երեք եւ ավելի վիժում են ունեցել մինչեւ հղիության 20-րդ շաբաթը։

Հետազոտությանը մասնակցել են 97 կանայք, որոնց մոտ ավելի վաղ կրկնակի վիժումներ են եղել, ինչպես նաեւ 137 կանայք, որոնք կարողացել են պահպանել երեխային։

Փորձարկվողների շրջանում կատարված հարցումը ցույց է տվել, որ թույլ սեռի այն ներկայացուցիչները, որոնք հղիության ժամանակ խնդիրներ չեն ունեցել, հաճախ են իրենց զուգընկերների հետ օրալ սեքսով զբաղվել։

Այսպես, այն կանանց շրջանում, որոնք իրենց երեխաներին ժամանակին են ծննդաբերել, մինետ արել է 72,9 տոկոսը, իսկ վիժած կանանց՝ 56,9 տոկոսը։

Ինչպես նշում են գիտնականները, որոշ դեպքերում օրալ սեքսը, իրոք, կարող է կարեւոր դեր խաղալ կնոջ առողջության համար։

Հայտնաբերված կապի պատճառը դեռեւս չի պարզվել, սակայն գիտնականները չեն բացառում, որ պտղի վրա օգտակար ազդեցություն է գործում տղամարդու սերմնահեղուկը։

Սրա հետ կապված՝ իրենց ապագա հետազոտություններում մասնագետները ծրագրում են ուսումնասիրել հղի կնոջ իմունային համակարգի վրա սերմնային պլազմայի ազդեցությունը։

Հետազոտության արդյունքները հրատարակվել են Journal of Reproductive Immunology ամսագրում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․