Որքան սպիտակու պետք է ընդունել մեկ ուտելուց

Սպիտակուցը անհրաժեշտ է առողջության և ֆիզիկական ակտիվության պահպանման համար և պետք է ներառվի յուրաքանչյուր ճաշի մեջ:

Բայց այս հարցում կարևոր է նաև չափը։

Սպիտակուցն ածխաջրերի և ճարպերի հետ միասին սննդի երեք հիմնական մակրոտարրերից մեկն է, ինչպես նաև շինանյութ՝ մարմնի բջիջների և հյուսվածքների համար:

Որքա՞ն կարելի է ընդունել մեկ ուտելու ժամանակ, որպեսզի այն ներծծվի։

Սննդակարգում սպիտակուցի պակասը կարող է հանգեցնել մկանային զանգվածի կորստի, իմունային համակարգի թուլացման և երեխաների աճի հետաձգման պատճառ դառնալ:

Սակայն դրա ավելցուկը կարող է նաև վնասակար լինել առողջության համար՝ ծանրաբեռնում է երիկամները և նպաստում կալցիումի տարրալվացմանը։

Որքա՞ն սպիտակուց ուտել նիհարելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տալիս է այս առաջարկությունները սպիտակուցի ընդունման վերաբերյալ:

1. Նստակյաց կյանք վարող մեծահասակների համար խորհուրդ է տրվում օրական մոտ 0,8 գ սպիտակուց՝ մարմնի քաշի 1 կգ դիմաց։ Այսինքն, եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորման պետք է լինի մոտ 56 գ։

2. Եթե ձեր նպատակը քաշի կորուստն է, ապա կարող եք սպիտակուցի ընդունումը հասցնել օրական 1,2-1,5 գ-ի՝ մարմնի քաշի 1 կգ-ի դիմաց: Սա կօգնի կալորիականության դեֆիցիտի ժամանակ պահպանել մկանային զանգվածը և կբարձրացնի հագեցվածության զգացումը:

3. Եթե ցանկանում եք մեծացնել մկանային զանգվածը, ապա խորհուրդ է տրվում օրական 1,6-ից 2 գ սպիտակուց օգտագործել մարմնի քաշի 1 կգ-ի դիմաց։ Սա կօգնի վերականգնել և աճեցնել մկանները:

Որքա՞ն սպիտակուց պետք է ուտեն բուսակերները

Եթե դուք ուտում եք միայն բուսական սպիտակուցներ, ապա հետևել ԱՀԿ-ի վերը նշված առաջարկություններին սխալ է: Ի տարբերություն կենդանական սպիտակուցի՝ բուսականը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ ամինաթթուներ ոչ լիարժեք է պարունակում։ Բացի այդ, կենդանական սպիտակուցների մարսելիության աստիճանը մոտ 90% է, իսկ բուսական սպիտակուցներինը՝ 60%։

Եթե բուսակեր եք, ապա ձեր սննդակարգը բազմազան պահեք և ընդունեք լրացուցիչ սննդային հավելումներ ու վիտամինային համալիրներ՝ պակասող միկրոտարրերը և ամինաթթուները լրացնելու համար:

Որքա՞ն սպիտակուց կարելի է ուտել միանգամից

Ցանկալի է օրվա ընթացքում սպիտակուցի ընդունումը հավասարաչափ բաշխել: Օրինակ, եթե ձեր օրական պահանջարկը 100 գրամ սպիտակուց է, կարող եք ձեր չորս ուտելներուց յուրաքանչյուրի մեջ բաժանել 25-ական գրամ սպիտակուց:

Եթե ֆիզիկական վարժություններ եք կարարում, խորհուրդ է տրվում մարզվելուց հետո ավելացնել սպիտակուցի ընդունումը՝ մկանների վերականգնմանը նպաստելու համար: Օրգանիզմը օգտագործում է ընդամենը մոտ 20-25 գրամ սպիտակուց մեկ ուտելուց, քանի որ մեր մարսողական համակարգը և նյութափոխանակությունը չեն կարող ակնթարթորեն մեծ քանակությամբ սպիտակուցներ վերածել մարմնի աճի և վերականգնման համար անհրաժեշտ ամինաթթուների: Հետեւաբար, ավելցուկը կհեռացվի կամ կկուտակվի որպես ճարպ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․