Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը․ խորհուրդներ բժշկից

Քնի ապնոեի՝ քնած ժամանակ շնչառության դադարներով բնութագրվող խանգարման բուժումը կարող է զգալիորեն նվազեցնել գլխուղեղի կաթվածի վտանգը: Այս մասին MedicalXpress-ի հետ զրույցում նշել է կլինիկական նյարդաբան, բժիշկ Սթիվեն Ինգլիշը։

Նրա խոսքով՝ գլխուղեղի կաթվածի հավանականության նվազեցմանն ուղղված հիմնական խորհուրդներն են զարկերակային ճնշումը 130/80 սս․-ից ցածր ցուցանիշների սահմաններում պահելը, արյան մեջ խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակներին կանոնավոր հետևելը, ինչպես նաև ալկոհոլի գործածությունը նվազագույնի հասցնելն ու ծխելը թողնելը։

Գլխուղեղի կաթվածի կանխարգելման մյուս միջոցը քնի օբստրուկտիվ ապնոեի բուժումն է։

Սա տարածված ախտաբանություն է, որը կապված է գիշերային քնի ժամանակ շնչառության կտրուկ վատթարացման կամ առհասակակ ամբողջական դադարեցման հետ։

Քնի ապնոեի հիմնական վտանգը թթվածնաքաղցն է, որն ազդում է ուղեղի և այլ օրգանների վիճակի վրա։

Բանն այն է, որ օբստրուկտիվ ապնոեի նոպայի ժամանակ մարդու արյան ճնշումը բարձրանում է, ինչը բացասաբար է անդրադառնում ամբողջ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

Շնչառության դադարից հետո ուղեղի մասնակի «արթնացման» հետևանքով սկսվում է գերօդափոխման փուլը, և արյան՝ թթվածնով հագեցվածությունը վերականգնվում է։

Սակայն սրա հետ մեկտեղ գործարկվում է թթվայնացնող սթրեսը (բջիջների ոչնչացում թթվածնի հատուկ ձևերով) և անոթային պատի վնասումը, որն էլ իր հերթին հանգեցնում է աթերոսկլերոզի, իսկ գլխուղեղի անոթի խցանումը կամ դրա պատռվելը՝ կաթվածի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․