Ինչի վտանգավոր հիվանդության մասին կարող է հուշել գիշերային առատ քրտնարտադրությունը

Գիշերային առատ քրտնարտադրությունը և մարմնի մշտական բարձր ջերմաստիճանը կարող են լինել լիմֆոմայի մասին հուշող ախտանշաններ: Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտնել է ուռուցքաբան Ռուսլան Բասանովը։

Մասնագետի խոսքով՝ առավել հաճախ այս հիվանդությունը հանդիպում է 16-34 տարեկան երիտասարդների շրջանում։ Ախտորոշումը կարող է կատարվել միայն լաբորատոր և ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքների հիման վրա:

Լիմֆոմայի ախտանշանների շարքին կարող են դասվել ավշային հանգույցների մեծացումը, գիշերային առատ քրտնարտադրությունը, թուլությունը, քաշի անբացատրելի կորուստը, մշտապես բարձր ջերմությունը, իսկ երբեմն էլ՝ սաստիկ քորը: Բացի այդ, քաղցկեղի զարգացման հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ գլխացավեր, տեսողության հետ կապված խնդիրներ և շնչառական խնդիրներ (եթե ախտահարված է կենտրոնական նյարդային համակարգը):

Շատ տագնապալի նշան է որևէ հատվածում ավշային հանգույցների ողկուզաձև մեծացումը։ Ընդ որում, ինչպես նշում է մասնագետը, այդ դեպքում հանգույցները դառնում են անշարժ՝ կարծես մաշկի հետ միաձուլված

Նա նաև հավելել է, որ լիմֆոմաները լինում են երկու տեսակի՝ հոջկինյան և ոչ հոջկինյան։ Առաջին տեսակն ավելի հեշտ է բուժվում, մինչդեռ երկրորդն ավելի ագրեսիվ է և դժվար բուժվող։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․