Ո՞ր դեպքերում հերպեսը կարող է մահացու լինել

Հասարակ հերպեսի վիրուսը, որպես կանոն, վտանգավոր չէ, սակայն օրգանիզմի իմունային արձագանքի թուլացման դեպքում այն կարող է հայտնվել արյան մեջ ու ախտաբանական ռեակցիաներ առաջացնել։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան, մաշկավեներոլոգ Դարյա Սմիրնովան։

«Հերպեսը շատ վտանգավոր է ՄԻԱՎ-ով, բնածին իմունային անբավարարությամբ, վերջին շրջանում օրգանների փոխպատվաստում անցած հիվանդների և անամնեզում քաղցկեղ ունեցող մարդկանց համար: Այս դեպքերում հերպեսի վիրուսը կարող է հանգեցնել ծանր հիվանդությունների կամ նույնիսկ մահվան»,- նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ հասարակ հերպեսի բարդությունները կարող են առաջին հերթին ցանավորման հատվածում երկրորդական վարակի առաջացման պատճառ դառնալ։

«Օֆտալմոհերպեսը՝ աչքն ախտահարող վարակը, կարող է հանգեցնել տեսողության վատթարացման և նույնիսկ կուրության: Բացի այդ բարձիթողի հերպեսը կարող է դառնալ հերպեսային էնցեֆալիտի և հերպեսային մենինգիտի զարգացման պատճառ, իսկ հղիների դեպքում՝ նորածինների հերպեսային վարակի` հղիության կամ ծննդաբերության ընթացքում երեխայի վարակման: Բացի այդ, հերպեսը կարող է նաև անպտղության պատճառ դառնալ»,- հայտնել է մաշկաբանը։

Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։

«Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են հանգեցնել հերպեսի կրկնության: Դրանց թվում են իմունային անբավարարությունը, քնի պակասը, վիրուսային վարակները կամ բարձր ջերմությունը, իմունոդեպրեսիվ դեղամիջոցների ընդունումը, կանանց մոտ դաշտանի ժամանակ հորմոնալ տատանումները, վիրահատություններն ու քրոնիկ սթրեսը»,- հավելել է մասնագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․