«Իմ քաղցր օրերը կապված են յուրաքանչյուր երեխայիս լույս աշխարհ գալու և այն ամեն լավի հետ, ինչն առնչվում է նրանց». Մեծանուն դերասան Կարեն Ջանիբեկյանի մտքերը

Մեծանուն դերասան Կարեն Ջանիբեկյանը սովոր էր փակվել աշխարհից ու խորհել կյանքի ու մարդկանց մասին։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ դերասանի 11 մտքերին, որոնք բացահայտում են նրա ամբողջ էությունը։

1. Երբ մարդը կա, ապրում է, նրա մասին խոսակցությունները բամբասանքի տեսք են ունենում, իսկ երբ կյանքից հեռանում է, դրանք բարձրանում են լեգենդի աստիճանին:

2. Այսօր գաղափար չկա, միտքը, ասելիքը չկա: Երկրի կարևոր օղակները մերը չեն: Ժողովուրդն ասես օտար երկրում ապրի: Մի բան եղավ, վերջ, վեր կկենան-կգնան:

3. Եվ մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ շատ վատ է, այլ որ հավատ չկա:

4. Իսկ կինոն սինթեզ է, մեծ ֆաբրիկա, որտեղ ամենքը պիտի իրենց ունեցածը ներդնեն:

5. Մարդու կայացման հարցում շատ կարևոր նշանակություն ունի ամուր հիմքը, որն ապահովում է միայն ընտանիքը: Ամուր հիմք ասելով նկատի ունեմ և՛ լիարժեք կրթությունը, և՛ ամբողջական դաստիարակությունը:

6. Իմ քաղցր օրերը կապված են յուրաքանչյուր երեխայիս լույս աշխարհ գալու և այն ամեն լավի հետ, ինչն առնչվում է նրանց: Երբ դառնություններս համեմատում եմ այդ բերկրալի զգացողությունների հետ, վատ օրերս էլ չեմ հիշում:

Կարեն Ջանիբեկյանը և Արջուկը 

7. Կարծում եմ, որ բեմադրության մեջ դերասանն ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան բեմադրիչը:

8. Հորս անվանը շատ զգուշորեն էի վերաբերվում: Նա սարսափելի խստապահանջ էր իմ նկատմամբ, իսկ գնահատականներում՝ շատ զուսպ:

9. Իմ հայրն ինձ համար տեսիլք էր․ որքան մոտենում էի, այնքան հեռանում էր…

10. Ուզում եմ, որ մարդիկ ավելի մոտենան, մերձենան բնությանը, սիրեն աշխարհն ու միմյանց:

11. Այսօր մարդու շարժիչ ուժը փողն է ու փողը. ազգի, մարդու, երկրի հանդեպ սերն ու հավատն են պակասել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
Գաբրիել Գարսիա Մարկես․ Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին․ Մեջբերումներ
«Իմացիր բառերի արժեքը. դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել». Փշոտ մտքեր
Ոգեշնչող և մոտիվացնող 30 միտք մեծ մտածողներից
Այն պետք է լինի քո մեջ, մինչև դու կստանաս այն. Օշո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․