Ի՞նչ կկատարվի մարմնի հետ, եթե ամեն օր շոկոլադ ուտենք

Շոկոլադի սիրահարների կյանքն այդքան էլ քաղցր չէ․ ոմանք ասում են, թե դա առողջությանը վնաս է, մյուսներն էլ պնդում են, որ առանց քաղցրով սնուցման՝ ուղեղն ավելի դանդաղ է գործում:

Այս քաղցրավենիքի նկատմամբ բանավեճերը շատ են:

Եկեք պարզենք, թե ինչ օգտակար հատկություններ ունի շոկոլադը և արդյո՞ք կարելի է այն ուտել ամեն օր:

Ո՞ր շոկոլադն է ավելի օգտակար

Ցանկացած շոկոլադե սալիկ չէ, որ կարելի է իսկապես օգտակար համարել: Առավելագույն օգտակար հատկություններ ունի մուգ շոկոլադը, որը բաղկացած է առնվազն 65% կակաոյից և լրացուցիչ բաղադրիչներ քիչ է պարունակում:

Կաթնային շոկոլադը նույնպես, ընդհանուր առմամբ, լավ է, բայց ավելի փոքր չափով, քանի որ դրանում չկա ամենաառողջ բաղադրիչը՝ կակաոն: Իսկ, ահա, սպիտակ շոկոլադը դժվար, թե կարելի է առողջարար քաղցրավենիք անվանել. այն հիմնականում բաղկացած է շաքարից և կարագից, մինչդեռ այնտեղ շատ քիչ կակաոյի փոշի կա:

Ուղեղային գրոհ

Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, ֆլավանոլները՝ կակաոյի բուսական քիմիական նյութերը, իրականում օգտակար են ուղեղի համար: Դրանք պաշտպանում են հիշողության և ուշադրության համար պատասխանատու հատվածները, ինչպես նաև մտավոր գործունեության արագությունը:

Գիտնականները կարծում են, որ շոկոլադը դրական է անդրադառնում ուղեղի աշխատանքին’ սրտի վրա իր ազդեցության միջոցով. այն օգնում է ապահովել արյան բնականոն հոսք, նվազեցնում արյան մակարդելիությունը և կարգավորում ճնշումը: Սա, իր հերթին, մեծացնում է արյան հոսքը դեպի ուղեղ:

Օգնություն սրտին

Սև շոկոլադի մեջ պարունակվող ճարպերի մեծ մասը «լավն» են՝ միահագեցած ճարպեր և ստեարաթթու: Դրանք դրական ազդեցություն ունեն սրտի վրա: Մինչդեռ կաթնային շոկոլադը կարող է պարունակել հավելումներ, որոնք դժվար է օգտակար համարել, օրինակ՝ տրանս ճարպերը: Գնելուց առաջ արժե ստուգել բաղադրությունը՝ համոզվելու համար, որ ավելացված յուղեր չկան: Բարձրորակ և «ճիշտ» շոկոլադը կակաոյի կարագից բացի այլ բան չպետք է պարունակի:

Մրգային և կոնֆետների հավելումները մեծացնում են շոկոլադի կալորիականությունը և նվազեցնում առողջության համար դրա օգտակար հատկությունները: Նույնիսկ սովորական չորացված մրգերը բարձրացնում են շաքարի մակարդակը քաղցրավենիքի մեջ և վնասում սրտին: Մյուս կողմից, ընկույզեղենը, ինչպիսիք են նուշը կամ հնդկական ընկույզը, օգտակար են սրտի համար և, ընդհակառակը, կարող են ուժեղացնել դրական ազդեցությունը:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոկոլադի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտամետաբոլիկ խանգարումների ռիսկը: Ենթադրվում է, որ այս քաղցրավենիքի սիրահարների մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը մեկ երրորդով պակաս է:

Մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ շաբաթական երկու կամ ավելի անգամ շոկոլադ ուտելը կարող է 32% -ով նվազեցնել կալցիֆիկացիայի (զարկերակներում կալցիֆիկացիոն գոյացությունների առաջացում) ռիսկը: Բացի այդ, շաբաթական ավելի քան 5 անգամ սեւ շոկոլադ ուտելը 57% -ով իջեցնում է սրտի հիվանդության ռիսկը:

Կարելի՞ է ամեն օր շոկոլադ ուտել

Չնայած շոկոլադը որոշ դեպքերում կարող է օգտակար լինել, դա չի նշանակում, որ նախաճաշը պետք է փոխարինել քաղցր սալիկներով: Այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր (32,5 գ՝ 100 գ-ի մեջ) և շատ կալորիաներ (543 կկալ՝ 100 գ-ի մեջ): Շոկոլադ պետք է ուտել չափավոր, փորձեք նվազեցնել չափաբաժնիները և սահմանափակվել օրական մեկ սալիկով: Բարեբախտաբար, մուգ շոկոլադն այնքան հագեցնող է, որ դուք, հավանաբար, չեք ցանկանա գերազանցել առաջարկվող չափաբաժինը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․