Հետաքրքիր փաստեր՝ մեր մաշկի մասին

Մաշկը մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը միջինը կազմում է 1,5-ից 2,5 քառակուսի մետր:

Հաճախ մենք նույնիսկ չենք գիտակցում, թե որքան կարևոր է մաշկի առողջությունը ողջ մարմնի համար, և այս հրապարակմամբ կպատմենք մաշկի վերաբերյալ ամենաանսովոր փաստերի մասին։

1. Ամենաբարակ մաշկը կոպերի և ականջների վրա է. դրա հաստությունը ընդամենը 0,5 մմ է կամ ավելի բարակ, իսկ ամենահաստ մաշկը՝ 0.4-0.5 սմ, ոտքերի թաթերին է: Ի դեպ, եղունգներն ու մազերը նույնպես մաշկ են կազմում:

2. Մարդու մարմինն ունի 300-ից 350 միլիոն մաշկային բջիջ։ Կյանքի ընթացքում դրանք դանդաղ են անջատվում են, մեկ տարվա ընթացքում մաշկի բոլոր բջիջները փոխվում են մոտավորապես 6 անգամ’ յուրաքանչյուր 60-80 օրվա ընթացքում կատարվում է ամբողջական նորագում: Փաստ. ձեր տան փոշու ավելի քան 50%-ը մաշկի մեռած բջիջներ են: Կյանքի ընթացքում մարդը 1000 անգամ թարմացնում է իր մաշկը, մաշկի ընդհանուր ծավալը, որը մարդը կորցնում է կյանքի ընթացքում, մոտ 18 կգ է: Մահացած բջիջներից մաշկի բաձրորակ մաքրումը դեմքի թարմ և առողջ գույնի երաշխիքն է:

3. Յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա առկա է շուրջ հարյուր քրտինագեղձ, 5 հազար զգայական կետ, վեց միլիոն բջիջ և 25 ճարպային գեղձ: Փաստ․ ասիացիների մոտ քրտնագեղձերը զգալիորեն ավելի քիչ են, քան եվրոպացիների ու աֆրիկացիների: Մաշկի միջոցով մեկ օրվա ընթացքում արտամղվում է մոտ 0,5 -1 լիտր քրտինք, իսկ շոգին կամ ուժեղ ծանրբեռնվածության ժամանակ մաշկի միջոցով կարող է արտամղվել մինչև 13 լիտր քրտինք:

4. Մաշկի մակերեսին ապրում են օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք մեզ պաշտպանում են հիվանդագին բակտերիաներից. 1 քառակուսի սանտիմետրի վրա առակ են մոտ 30 միլիոն տարբեր մանրէներ: Չափազանց մաքրությունը խիստ վնասակար է մեր մաշկի համար:

5. Ձեր քաշի կառուցվածքում մաշկը կազմում է 15%:

6. Պզուկները’ քրտինգեղձեր պարունակող բջիջների գերարտադրության արդյունքն են: Դեռահասների 80%-ը բախվում են պզուկների խնդրի հետ: Բացի այդ, պզուկները կարող են լինել կաթի, շաքարի, ալրային արտադրանքի չափից շատ օգտագործման հետևանք, ինչպես նաև վկայել հորմոնալ անհավասարակշռության մասին:

7. Խալերի քանակը ցույց է տալիս երկարակեցությանը ձեր հակվածությունը․ մարդիկ, ովքեր իրենց մարմինների վրա ավելի շատ խալեր ունեն, ապրում են ավելի երկար ու ավելի երիտասարդ են թվում, քան իրենց հասակակիցները: Ավելին, խալերի մեծ մասը գենետիկորեն կանխորոշված է նույնիսկ մեր ծնունդից առաջ:

8. Վիտամիններ մաշկի համար. Վիտամին A-ն բուժում է արևահարման և ցելյուլիտի պարագայում, վիտամին D-ն նվազեցնում է ցանը ու նորագոյացությունները, վիտամին C-ն պաշտպանում է արևից, վիտամին E-ն՝ արևի ազդեցությունից և ծերացումից:

9. Մարդկանց սպիտակ մաշկը հայտնվել է ընդամենը 20-50 հազար տարի առաջ, և այդ գործընթացը կապված էր դեպի հյուսիս գաղթածների մոտ մելանինի պիգմենտի մի մասի կորստի հետ: Ալբինոս մարդկանց թիվը, որոնց մաշկը լիովին զուրկ է մելանինից (ալբինիզմ), ծայրահեղ ցածր է. 110,000 մարդուց 1-ը:

10. Եթե ցանկանում եք, որ վերքի կամ վիրաբուժական կարի տեղում ոչ մի սպի չմնա, մի քանի ամիս կիրառեք սիլիկոնային կրեմ կամ սիլիկոնային կպչուկ: Մաշկի հյուսվածքը սիլիկոնն ընկալում է որպես առողջ վերին շերտ, կտրվածքը կլանում է խոնավությունը հերմետիկ սիլիկոնի տակ և դառնում է անտեսանելի:

Եղեք առողջ և պահպանեք ձեր մաշկը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․