«Կանանց անկյուն»․ 6 նշան, որոնք վկայում են դաշտանադադարի մասին

Մենոպաուզան՝ դաշտանադադարը, կնոջ կյանքի բնականոն փուլերից մեկն է:

Սա այն ժամանակաշրջանն է, երբ դուք «վերջապես» հրաժեշտ եք տալիս ամսեկաններին:

Փոփոխությունների այս շրջանը, որ հաճախ կոչում են մենոպաուզալ անցում կամ պերիմենոպաուզա, կարող է սկսվել ձեր վերջին մենստրուացիայից դեռևս տարիներ առաջ և դրանից հետո շարունակվել մեկ տարի:

Երբ մեկ ամբողջ տարի դաշտան չտեսնեք, կարող եք ասել, որ անցել եք մենոպաուզայի փուլը:

Մենոպաուզայի համար չկա հստակ տարիք. որոշ կանանց վերջին մենստրուացիան լինում է 40 տարեկանում, մյուսներինը՝ 50-ում:

Այսպիսով, ի՞նչն է վկայում, որ դուք մենոպաուզայի փուլում եք:

Անկանոն դաշտան

Նկատելի առաջին նշանը, թերևս, ամսեկանների անկանոնությունն է: Այն կարող է կարճատև լինել կամ երկարատև (մեկ շաբաթից ավել), առատ կամ սակավարյուն: Այս փոփոխությունները բնական են, սակայն, այնուամենայնիվ, պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Ջերմային առհոսք

Տարածված գանգատներից է ջերմության հանկարծակի զգացումը մարմնի վերին հատվածներում կամ ամբողջ մարմնով մեկ: Դեմքը և պարանոցը կարմրում են, կրծքավանդակի, մեջքի, թևերի հատվածում կարմիր կետեր են ի հայտ գալիս, առատ քրտնարտադրություն է սկսվում և սառը դող: Ջերմային առհոսքն ընդհանուր առմամբ տևում է 30 վայրկյանից 10 րոպե:

Քնի խանգարումներ

Դժվարանում եք քնել կամ էլ վաղ եք արթնանում:

Անկայուն տրամադրություն

Մենոպաուզայի ընթացքում հնարավոր է, որ ավելի քմահաճ և զգայուն դառնաք:

Փոփոխություններ սեռական կյանքում

Սեքսի նկատմամբ հետաքրքրությունը կարող է նվազել կամ անհետանալ: Այս շրջանում այլևս հնարավոր չէ հղիանալ: Պետք է հիշել, սակայն, որ կա սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու ռիսկ:

Ֆիզիոլոգիական փոփոխություններ

Սեռական օրգանների հատվածը չորանում է և բարակում՝ էստրոգենի մակարդակի փոփոխություններով պայմանավորված: Այս փաստը կարող է ավելի նվազեցնել սեռական ցանկությունը, քանի որ հարաբերության ժամանակ անհարմարավետության զգացում է առաջացնում: Դա նաև մեծացնում է հեշտոցի կամ միզուղիների հիվանդություններով վարակվելու ռիսկը: Ֆիզիոլոգիական փոփոխությունները ներառում են նաև մկանային զանգվածի և ճարպի ավելացում, հոդացավեր և մկանային ցավեր:

Ոչ բոլոր կանայք են նմանատիպ նշաններ ունենում. ոմանց դեպքում դրանք ուժեղ են դրսևորվում, այլոց դեպքում՝ շատ թույլ: Ախտանշանները պայմանավորված են ձվարաններում արտադրվող իգական հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի փոփոխվող մակարդակներով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․