Մանգոյի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Այս հյութալի միրգը դադարել է էկզոտիկ լինելուց և վաճառվում է գրեթե ցանկացած սուպերմարկետում:

Այս հոդվածում ներկայացված է, թե որքան օգտակար է այն առողջության ու գեղեցկության համար։

1. Մանգոն կարգավորում է մարսողությունը

Մեկ մանգոն պարունակում է օրական անհրաժեշտ մանրաթելերի 20 -ը: 2018 թ.-ին մի խումբ գիտնականներ փորձեր անցկացրեցին  մանգոյի՝ ստամոքսի և աղիքների վրա ունեցած ազդեցության շուրջ: Փորձարկման մասնակիցները գանգատվում էին քրոնիկ փորկապությունից, և չորս շաբաթ շարունակ պետք է ամեն օր մեկ մանգո ուտեին։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների մարսողությունը զգալիորեն բարելավվել է մրգերում պարունակվող մանրաթելերի շնորհիվ: Հետաքրքիր է, որ պտղի տերևներն ունեն հակառակ հատկություններ: Սննդառության մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել տերևներով պատրաստված թուրմը՝ աղիքների միկրոֆլորայի բարելավման համար։

Ընթերցեք նաև՝ Ի՞նչպես պատրաստել առողջ սնունդ

2. Մանգոն ամրացնում է դիմադրողականությունը

100 գրամ մանգոն պարունակում է 36 միլիգրամ վիտամին C (համեմատության համար՝ կիտրոնի հյութում այն կազմում է մոտ 39 միլիգրամ): Այս նյութն ամրացնում է իմունային համակարգը և օրգանիզմը պաշտպանում է վիրուսներից և մանրէներից: Վիտամին C-ն ուժեղացնում է անոթները՝ ավելացնելով դրանց առաձգականությունը, նպաստում է երկաթի կլանմանը և բջիջների աճին, կարգավորում է արյան ձևավորման գործընթացները: Ասկորբինաթթուն հզոր հակաօքսիդիչ է, որն արագացնում է բուժիչ գործընթացները:

3. Մանգոն բարելավում է տեսողությունը

Բաց նարնջագույն երանգը հաստատում է մեծ թվով կարոտենոիդների առկայությունը պտուղում։ Դրանք գրեթե հինգ անգամ ավելին են, քան մանդարինում: Մրգերը պարունակում են նաև վիտամին A (Retinol), որը մարմնի բջիջները պաշտպանում է շրջակա միջավայրի վնասակար հետևանքներից և օգտակար է տեսողության  համար:

4. Մանգոն գեղեցիկ է դարձնում մաշկը և մազերը

Վիտամին C-ն նպաստում է կոլագենի զարգացմանը, որը պատասխանատու է մաշկի և մազերի առաձգականության համար: Երկաթի ճիշտ կլանումը բջիջների ակտիվ աճի կարևոր գործոն է․ մազերը դառնում են ավելի երկար և ուժեղ: Որոշ հետազոտողներ պնդում են, որ մանգոն պարունակում է հզոր սննդանյութեր ծերացման դեմ, ներառյալ վիտամինները D, E, B և ցինկ, երկաթ, կալցիում:

Մանգոյի քաղվածքները հաճախ օգտագործվում են դիմակներ պատրաստելու համար։

5. Մանգոն պայքարում է բորբոքումների դեմ 

Միջնադարյան Իսպանիայում մանգոն օգտագործվել է լնդախտի բուժման համար։ Մրգի կանոնավոր օգտագործումը օգնում է նվազեցնելու բորբոքումը։ Միրգը օգտագործում են երիկամների հիվանդության, պիելոնեֆրիտի և միզաքարային հիվանդությունների դեպքում: Մրգերի հակասեպտիկ հատկությունները օգտագործվում են ատամների հիվանդությունները և լնդերը կանխելու համար: Բայց ամեն ինչ միանշանակ չէ. մանգոն պարունակում է շաքար, որը նպաստում է էմալի ոչնչացմանը, այդ իսկ պատճառով պետք է ուտելուց հետո մաքրել ատամները։

6. Մանգոն օգնում է ծանր հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը

Ըստ 2016  թ.-ին կենդանիների վրա արված հետազոտությունների  մանգոն պարունակում է մանգիֆերին՝ իր տերևների և կեղևի մեջ: Այն նվազեցնում է բորբոքային գործընթացները, ինչպես նաև պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և ճնշում է որոշ տեսակի ուռուցքների աճը, ուստի կարելի է խորհուրդ տալ քաղցկեղի բուժման համար: Կալիումը, որը մեկ մանգոյի մեջ առկա է մոտավորապես 560 միլիգրամ, ստեղծում է լրացուցիչ պաշտպանություն սրտանոթային համակարգի համար:

7. Մանգոն ամրացնում է նյարդերը և հիշողությունը

Մանգոն պարունակում է բուսական էնդորֆիններ` նյութեր, որոնք բարելավում են տրամադրությունը: Նրանք նաև ակտիվացնում են մտավոր գործընթացը։ Մրգերը շատ վիտամին B6 են պարունակում։ Վերջինս օգնում է տեղեկատվության փոխանցմանը նեյրոնների միջև: Նրանք նաև նպաստում են քնի և տրամադրության կարգավորմանը: Մրգերը կարող են ծառայել որպես հակադեպրեսանտ, նվազեցնել քրոնիկ սթրեսի հետևանքները:

Ում չի կարելի մանգո ուտել

Արևադարձային պտուղը կարող է առաջացնել ալերգիա, հատկապես մինչև երեք տարեկան երեխաների մոտ: Հաճախ ալերգենը առկա է մանգոյի կեղևում ոչ թե պտղամսում, ուստի ավելի լավ է այն մաքրել ձեռնոցներով: Չհասունացած պտուղները կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և հանգեցնել կոլիկների առաջացման և գաստրիտի: Բացի այդ, մանգոն պարունակում է շատ շաքար, ուստի այն քիչ է պետք օգտագործել, եթե ունեք ավելորդ քաշի խնդիր, շաքարախտ և արյան շաքարի մակարդակի հետ կապված այլ խնդիրներ: Չորացրած մրգերը լավ այլընտրանք են. դրանք 80 գրամում պարունակում են 300 կալորիա, իսկ նույն քաշով հասած մանգոն պարունակում է 53 կալորիա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․