Որոնք են սրտամկանի «լուռ» ինֆարկտի մասին հուշող հիմնական դրսևորումները

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ուստի այս հիվանդությունների ախտանշաններն իմանալը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար: Հատկապես վտանգավոր է սրտամկանի ինֆարկտը, որի դեպքում ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է ճակատագրական լինել:

Սրտամկանի «դասական» ինֆարկտը, որպես կանոն, դրսևորվում է կրծքավանդակի սուր ցավերով և ճնշման զգացողությամբ, մինչդեռ «լուռ» կաթվածների դեպքում ախտանշանները հաճախ այնքան անհասկանալի ու ատիպիկ են լինում, որ մարդիկ դրանք երբեմն անգամ չեն նկատում։

German Heart Foundation-ի ղեկավարներից մեկը՝ Թոմաս ֆոյգթլենդերը Focus պարբերականի հետ զրույցում բացատրել է, ինչու սրտամկանի «լուռ» ինֆարկտի դեպքում մարդիկ հաճախ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում։

«Սովորաբար դրանք թեթև ընթացք են ունենում, իսկ այնպիսի ախտանշանները, ինչպիսին են գլխապտույտները, թուլությունը, ինքնազգացողության վատթարացումն ու հոգնածությունն այնքան ատիպիկ են լինում, որ հիվանդները դրանց ուշադրություն անգամ չեն դարձնում», – բացատրում է մասնագետը։

Եթե սրտամկանի «լուռ» ինֆարկտը ժամանակին հայտնաբերել չի հաջողվում, ապա ընթացիկ պրոֆիլակտիկ բուժզննումները թույլ կտան պարզել՝ կան արդյոք վնասվածքներ սրտամկանի ինֆարկտի հետևանքով։ Նման «լուռ» ինֆարկտների հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել։ Դրանք կարող են հանգեցնել «իրական» ինֆարկտի, որն էլ կարող է մահվան ելք ունենալ։ Ավելին՝ սրտամկանի «լուռ» ինֆարկտից ընդամենը չորս տարի անց մահվան վտանգը հիվանդի մոտ բարձրանում է 60 տոկոսով, ուստի այն ժամանակին հայտնաբերելը և հետագայում միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։

Թոմաս ֆոյգթլենդերի խոսքով՝ գոյություն ունի սրտի նոպայի հավանականությունը բարձրացնող հինգ գործոն, որոնք են ծխախոտի գործածությունը զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, խոլեստերինի բարձր մակարդակը կամ գենետիկական նախատրամադրվածությունը։ Վերոնշյալ ռիսկային գործոններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման մանրակրկիտ հետազոտություն անցնել։ Եթե դրանցից ոչ մեկն առկա չէ, ապա մեծ է հավանականությունը, որ մարդը երբևէ չի բախվի ոչ սրտամկանի «լուռ» ինֆարկտի, ոչ ախտանշաններով դրսևորվող ինֆարկտի խնդրին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․