Բրոկոլիի ամենաօգտակար հատկությունները. 6 պատճառ այն հիմնական սննդակարգի մասը դարձնելու համար

Բրոկոլի շատ օգտակար ու համեղ մթերք է, որը մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ կիրառել տարատեսակ ուտեստներ պատրաստելու համար, սակայն մարդիկ այնուամենայնիվ հաճախ են այն անտեսում։

Այս բանջարեղենի առողջարարության մասին շատերն են լսել, մինչդեռ ոչ բոլորին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված այս խաչածաղկավոր բանջարեղենն ու որ խնդիրների դեմ է այն օգնում պայքարել։

Մասնագետները ներկայացրել են բրոկոլիի ամենաօգտակար հատկություններն ու վեց պատճառ այն հիմնական սննդակարգում ներառելու համար։

Օգնում է պահպանել աչքերի առողջությունը

Այս օգտակար բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ լյուտեին ու զեակսանտին հակաօքսիդանտներ, որոնք շատ օգտակար են աչքերի համար։ Այս տարրերը կանխում են թթվայնացնող սթրեսն ու աչքերի բջիջների վնասվածքները՝ դրանով իսկ պահպանելով տեսողության օրգանների առողջությունը։

Կանխարգելում է քաղցկեղի զարգացումը

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ խաչածաղկավոր բանջարեղենները, այդ թվում նաև բրոկոլին պարունակում են տարատեսակ կենսաակտիվ բաղադրիչներ, որոնք կարող են պաշտպանել ուռուցքների որոշակի տեսակներից։ Նման օգտակար բաղադրության շնորհիվ այս մթերքը զգալիորեն նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղի, ստամոքսի քաղցկեղի, աղիների քաղցկեղի, միզապարկի քաղցկեղի և մի շարք այլ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը 

Բրոկոլին շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս մթերքի նման դրական ազդեցությունը գիտնականները կապում են դրանում հակաօքսիդանտների ու սննդային մանրաթելերի բարձր պարունակության հետ։

Կանխում է սրտի հիվանդությունների զարգացումը

Գիտնականները ենթադրում են, որ բրոկոլին նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակը, իսկ այս տարրերի բարձր մակարդակը համարվում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձրացնող հիմնական գործոնը։ Բացի այդ, հետազոտությունները նաև ցույց են տվել, որ բրոկոլին պարունակում է յուրահատուկ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել սրտամկանի ինֆարկտի վտանգը։

Օգնում է ազատվել փորկապությունից

Մեծ քանակությամբ մանրաթելերի ու հակաօքսիդանտների շնորհիվ այս օգտակար բանջարեղենը նպաստում է աղիների նորմալ գործառույթների պահպանմանն ու մարսողության բարելավմանը, ինչն էլ օգնում է ազատվել այնպիսի տհաճ խնդրից, ինչպիսի է փորկապությունը։

Պաշտպանում է վաղաժամ ծերացումից

Հետազոտությունները ցույց են տվել, որ բրոկոլիի մեջ պարունակվող կենսաակտիվ բաղադրիչներից մեկը՝ սուլֆարոֆանը, օժտված է օրգանիզմի ծերացման գործընթացները դանդաղեցնելու հատկություններով։ Ընդհանուր առմամբ հայտնի է, որ առողջ սննդակարգն օգնում է դանդաղեցնել այս կենսաքիմիական գործընթացներն ու կանխել տարիքային հիվանդությունների զարգացումը, իսկ առողջ սննդակարգի լավագույն բաղադրիչներից մեկը բրոկոլին է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․