Որ դեպքերում է գոտկատեղի ցավը հուշում քաղցկեղի մասին

Գոտկատեղի ցավերի առավել տարածված պատճառներն են վնասվածքները, արթրիտը և միջողային սկավառակի ճողվածքը, սակայն որոշ դեպքերում այս ցավը կարող է պայմանավորված լինել շատ ավելի վտանգավոր խնդրով, օրինակ՝ քաղցկեղի որոշ տեսակներով։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, գոտկատեղի ցավերը համարվում են մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մոլորակի բնակչության շուրջ 70%-ը կյանքում առնվազն մեկ անգամ բախվում է այս խնդրին։

Նման ցավեր առաջացնող խանգարումների շարքում առաջին հերթին նշվում են վնասվածքները, հոդերի բորբոքային հիվանդությունները, ճողվածքը, միջողային սկավառակների դեգեներացիան և դրա հետ կապված այլ ախտաբանությունները, սակայն որոշ դեպքերում գոտկատեղի ցավը հուշում է քաղցկեղի մասին։

Մասնագետները ներկայացրել են, թե քաղցկեղի որ տեսակները կարող են դրսևորվել գոտկատեղի ցավերով։

Ողնաշարի քաղցկեղ

Քաղցկեղի այս տեսակը բնորոշվում է ողնուղեղի և ողնաշարի այլ հյուսվածքների բջիջների անոմալ աճով։ Եթե ուռուցքն առաջացել է ողնաշարի ստորին հատվածում, ապա դրա մասին կարող են նախազգուշացնել մեջքի ստորին հատվածի ցավերը։ Բացի այդ, քաղցկեղի այս տեսակի մասին են հուշում նաև մկանային թուլությունը, քայլելու հետ կապված դժվարություններն ու լուծանքը։

Թոքերի քաղցկեղ

Մեջքի ցավերը չեն համարվում թոքերի քաղցկեղին բնորոշ ախտանշան։ Այս հիվանդությունն ավելի հաճախ է դրսևորվում այլ ախտանշաններով՝ երկարատև հազով, մշտական հևոցով, շնչելիս առաջացող տհաճ զգացողություններով, խորխի մեջ արյան հետքերով և այլն։ Սակայն եթե ուռուցքը ձևավորվում է թոքերի հետին հատվածներում, ապա հիվանդության մասին կարող են նախազգուշացնել մեջքի ցավերը։ Ընդ որում՝ այդ ցավերը կարող են առաջանալ նաև գոտկատեղի հատվածում։

Շագանակագեղձի քաղցկեղ

Ամերիկյան օնկոլոգիական միության տվյալների համաձայն՝ շագանակագեղձի մետաստազավորվող քաղցկեղը կարող է տարածվել նաև ոսկորների վրա։ Քաղցկեղի այս տեսակով հիվանդների շուրջ 60%-ը գանգատվում է կողոսկրերի, ազդրերի ու ողնաշարի ցավերից։

Մետաստազավորված քաղցկեղ

Այս անվանումը ենթադրում է քաղցկեղի ցանկացած տեսակ, որը տարածվում է կամ մետաստազներ է առաջացնում՝ այդ կերպ ախտահարելով նաև ողնաշարը։ Այս դեպքում ախտանշանները կախված են լինում ուռուցքի չափից ու տեղակայումից։ Այն ուռուցքները, որոնք ախտահարում են ողնաշարի ստորին հատվածի ոսկորները, կարող են դառնալ գոտկատեղի ցավերի պատճառ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․