Ինչ է հորմոնալ խանգարումը, ինչ ախտանշաններով է այն դրսևորվում և որոնք են դրա զարգացման պատճառները

Հորմոնալ խանգարումը շատ տարածված խնդիր է, որն ամեն օր ախտորոշվում է հազարավոր մարդկանց մոտ։ Այս խանգարումը դրսևորվում է ամենատարբեր ախտանշաններով և կարող է դառնալ մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ, սակայն խնդիրն այն է, որ այդ ախտանշանները երբեմն բավական արտասովոր են լինում, ուստի մարդիկ ոչ միշտ են դրանք կապում հորմոնալ համակարգի հետ։

Այս խնդիրների հետևանքով զարգացող բարդություններից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են, թե ինչ է իրականում հորմոնալ խանգարումը, ինչ ախտանշաններով է դրսևորվում և որոնք են նման խանգարման զարգացման հիմնական պատճառները։

Ինչ է հորմոնալ խանգարումը և ինչ ախտանշաններով է դրսևորվում

Մարդու հորմոնալ համակարգն ապահովում է օրգանիզմի բոլոր բջիջները կառավարող նյութերի ճիշտ աշխատանքը, իսկ այդ կառավարող նյութերը հորմոններն են, որոնց շնորհիվ մարդիկ կարող են առավոտյան արթնանալ առույգ ու լավ տրամադրությամբ, ճիշտ յուրացնել սնունդը, ուղղել էներգիան անհրաժեշտ գործընթացների կատամանը, ինչպես հարկն է արձագանքել վտանգին, հաճույք ստանալ սեռական ակտից և այլն։ Այլ կերպ ասած՝ հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր գործառույթներին, ուստի հորմոնալ խանգարումը կարող է շատ վտանգավոր լինել և խիստ բացասաբար անդրադառնալ օրգանիզմի տարբեր համակարգերի վրա՝ հանգեցնելով ամենաանսպասելի բարդություններին։

Մասնագետների խոսքով՝ որևէ խանգարող հանգամանքի բացակայության դեպքում հորմոնալ համակարգն աշխատում է առանց խափանումների, մինչդեռ հակառակ դեպքում զարգանում են խանգարումներ, որոնք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ։ Սա է պատճառը, որ հորմոնալ դիսբալանսի մասին կարող են հուշել այնպիսի խանգարումները, ինչպիսին են դեմքին բշտիկների առաջացումը, տրամադրության տատանումները, քրոնիկ անքնությունը, նյութափոխանակության խանգարումները, քաշի տատանումները և այլն։

Որոնք են հորմոնալ խանգարման զարգացման հիմնական պատճառները

Հարկ է հիշել, որ հորմոնալ ֆոնն առաջին հերթին կախված է մարդու սննդակարգից, քանի որ այն անմիջականորեն ազդում է հորմոնների ձևավորման ու տարրալուծման գործընթացի վրա։ Հորմոններին հարկավոր է «շինանյութ», որը տարբեր հորմոնների համար տարբեր է լինում։ Գոյություն ունեն սպիտակուցային ու ճարպային հորմոններ, որոնք համապատասխանաբար ձևավորվում են սպիտակուցներից ու ճարպերից։ Սպիտակուցային հորմոններն են ադրենալինը, նորադրենալինը, վահանագեղձի հորմոնները, օքսիտոցինն ու վազոպրեսինը, մինչդեռ ճարպային հորմոնների շարքին են դասվում տեստոստերոնը, էստրադիոլը, պրոգեստերոնը, կորտիզոլը և այլն։ Բոլոր այս հորմոնների ճիշտ մակարդակներն ապահովելու համար հարկավոր է բալանսավորված սննդակարգ, քանի որ հակառակ դեպքում օրգանիզմը չի ստանա դրանց ձևավորման համար անհրաժեշտ «շինանյութը», ինչը կհանգեցնի հորմոնալ խանգարման։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել սննդակարգին ու չմոռանալ անհրաժեշտ քանակությամբ ճարպերի ու սպիտակուցների գործածության մասին։ Մասնագետների խոսքով՝հորմոնալ դիսբալանսի կանխարգելման համար օրական հարկավոր է օգտագործել 1,5 գրամ սպիտակուց մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց, ինչպես նաև հարստացնել սննդակարգն օգտակար ճարպերի աղբյուրներով՝ ձկներով, ծվամթերքով, ընկույզներով, ավոկադոյով, մսով և այլն։

Սակայն սննդակարգը հորմոնալ դիսբալանսի զարգացման միակ պատճառը չէ։ Այս խանգարումների զարգացման մյուս տարածված պատճառը սթրեսն է։ Որոշ դեպքերում սթրեսն օգտակար է լինում, սակայն երկարատև սթրեսը կարող է կործանարար լինել։ Սթրեսի դեպքում բարձրանում է կորտիզոլի մակարդակը, ինչը բարձրացնում է նաև լիբիդոն ու դարձնում մարդուն ավելի գրավիչ, սակայն միևնույն ժամանակ սթրեսը նվազեցնում է դոֆամինի ու սերոտոնինի մակարդակները, իսկ նման փոփոխության պահպանումը երկար ժամանակ կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Նման դեպքերում մարդու մոտ նկատվում է անբացատրելի հոգնածություն, տրամադրության տատանումներ ու լիբիդոյի անկում։

Լուրջ պաթոլոգիաների բացակայության դեպքում մարդը կարող է զգալիորեն բարելավել կյանքի որակը որոշակի փոփոխությունների միջոցով։ Հարկավոր է անպայման հետևել հոգեհուզական վիճակին, որևէ հոբբի գտնել, երաժշտություն լսել, մարզվել, իսկ հնարավորության դեպքում նաև մեդիտացիա անել և պարբերաբար խորհրդակցել հոգեթերապևտի հետ։

Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ հորմոնալ դիսբալանսը զարգանում է էնդոկրին (ներզատական) համակարգի աշխատանքի խանգարման հետևանքով, ուստի որոշ դեպքերում միայն կենսակերպի փոփոխությունը որևէ արդյունք չի տա։ Նման խանգարումների դեպքում հարկավոր է անպայման դիմել գինեկոլոգ-ներզատաբանին և մասնագետի հսկողության տակ սկսել անհրաժեշտ բուժումը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․