Որ դեպքերում են որովայնի ցավերը հուշում անհապաղ բժշկին դիմելու անհրաժեշտության մասին

Որովայնի ցավերը բավական տարածված խնդիր են, որոնք, սակայն, հազվադեպ են մտազուգորդվում չափազանց լուրջ խնդիրների հետ։

Որպես կանոն, նման ցավերը պայմանավորված են լինում աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ կապված խնդիրներով և մեղմվում են առանց դեղատոմսի վաճառվող բավական հասանելի ու տարածված դեղորայքի միջոցով, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը պայմանավորված է լինում բավական լուրջ առողջական խնդրով, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ինչպես գրում է medikforum.ru կայքը, լինում են դեպքեր, երբ որովայնի ցավը հուշում է անհապաղ գաստրոէնտերոլոգին՝ աղեստամոքսային տրակտի ու լյարդի խնդիրներով զբաղվող բժշկին դիմելու անհրաժեշտության մասին, քանի որ երբեմն որովայնի ցավը կարող է պայմանավորված լինել շատ վտանգավոր հիվանդություններով, որոնց բուժման արդյունավետությունը կախված է լինում վաղ ախտորոշումից։

Մասնագետների խոսքով՝ որովայնի ցավերը հուշում են բժշկին դիմելու անհրաժեշտության մասին եթե․

ուղեկցվում են ստամոքսի այրոցով, որը չի մեղմվում դեղորայքով․ ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է և կարող է պայմանավորված լինել մի շարք ոչ շատ վտանգավոր պատճառներով, ուստի անհանգստանալու կարիք չկա, սակայն հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին, եթե այն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով ու կլման ակտի հետ կապված խնդիրներով կամ բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության ու քնի որակի վրա։

լինում են չափազանց ուժգին կամ չեն մեղմվում բավական երկար ժամանակ․ որովայնի ցավը սովորաբար պայմանավորված է լինում վիրուսի առկայությամբ, մարսողության խանգարմամբ կամ աղիներում գազերի կուտակմամբ, ուստի մարդիկ հազվադեպ են անհանգստանում, սակայն չափազանց ուժգին և երկար ժամանակ չմեղմվող ցավը կարող է հուշել աղիների անանցանելիության մասին, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

ուղեկցվում են կղանքի մեջ արյան հետքերի առկայությամբ․ կղանքի մեջ արյան կարմիր կամ սև հետքերը հուշում են մարսողական տրակտում արյունահոսությունների առկայության մասին, ուստի դրանք նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

ի հայտ են գալիս կերակրափողում սննդի խցանման ֆոնին․ սա կարող է ուղեկցվել կոկորդում որևէ բանի առկայության զգացմամբ, կլման դժվարացմամբ, կլման ժամանակ ցավոտ զգացողությունների առկայությամբ, ախորժակի կորստով կամ փսխումով՝ հուշելով բավական լուրջ խանգարումների մասին։

ի հայտ են գալիս 45 տարեկանից բարձր մարդու մոտ․ անգամ լավ ինքնազգացողության ու առողջական խնդիրների բացակայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս 45 տարեկանում առաջին կոլոնոսկոպիկ հետազոտությունն անցնել և կրկնել այն յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ։ Բանն այն է, որ այս պրոցեդուրան թույլ է տալիս հայտնաբերել քաղցկեղը զարգացման վաղ փուլերում ու ժամանակին սկսել բուժումը։ Սա է պատճառը, որ այս տարիքում արտասովոր ցավոտ զգացողություններ նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)