Որոնք են կերակրափողի քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշանները

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից, ուստի խնդրի զարգացման մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) մասնագետները ներկայացրել են քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ կերակրափողի քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք հաճախ վերագրվում են մարսողական համակագի այլ օրգանների հետ կապված խնդիրներին։ Ինչպես գրում է Daily Express պարբերականը, այս հիվանդությամբ պայմանավորված հնարավոր ախտանշաններից մեկը կարող է լինել կլման ժամանակ առաջացող դժվարությունը։

Քաղցկեղի այս տեսակի մասին կարող են նախազգուշացնել նաև կանոնավոր նկատվող սրտխառնոցն ու ստամոքսի այրոցը։

Այս ախտանշանները, իհարկե, կարող են պայմանավորված լինել նաև այլ խանգարումներով, սակայն բուժզննում անցնելը, այնուամենայնիվ, շատ կարևոր է։

Կերակրափողի քաղցկեղը կարող է դրսևորվել նաև հազով, որը չի մեղմվում տևական ժամանակ կամ ի հայտ է գալիս որևէ բան ուտելիս։

Մասնագետների խոսքով՝ հազվադեպ դեպքերում քաղցկեղի այս տեսակը կարող է դրսևորվել կղանքի մուգ կամ գրեթե սև գույնով, ինչը պայմանավորված է լինում կերակրափողում առկա արյունահոսությամբ։ Բացի այդ, հազվադեպ հանդիպող ախտանշանների շարքին են դասվում նաև հիվանդի ձայնի փոփոխությունը, օրինակ՝ խռպոտությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․