Հինգ «միֆ» տղամարդկանց անպտղության մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ

Անպտղությունը բավական լուրջ ու տարածված խնդիր է, որի մասին մարդիկ հաճախ չեն բարձրաձայնում։ Ընդ որում՝ առավել լուրջ է խնդիրը տղամարդկանց դեպքում, քանի որ արական սեռի ներկայացուցիչներն առավել հաճախ են խուսափում այս թեմայից, ինչն էլ հաճախ հանգեցնում է մի շարք անցանկալի խնդիրների ու բարդությունների զարգացման։

Այս թեմային քիչ անդրադառնալը հանգեցրել է խնդրի մասին բազմաթիվ թյուր կարծիքների ձևավորման, որոնց մարդիկ դեռ շարունակում են հավատալ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ տարածված «միֆ» տղամարդկանց անպտղության մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ։

Անպտղությունը տղամարդկանց բնորոշ խնդիր չէ

Երեխա ունենալու հետ կապված խնդիրների առկայության դեպքում սովորաբար առաջին հերթին անպտղություն են կասկածում կնոջ մոտ, մինչդեռ պտղաբերության հետ կապված խնդիրներ կարող է ունենալ նաև տղամարդը, ուստի զույգը պետք է միասին բուժզննում անցնի։ Անպտղությունը 50 տոկոս դեպքերում ախտորոշվում է հենց տղամարդկանց մոտ, ուստի այս խնդիրը չի կարելի համարել միայն կանանց բնորոշ խանգարում։

Տարիքը չի ազդում տղամարդու պտղաբերության վրա

Կան 60-ն անց բազմաթիվ տղամարդիկ, որոնք նույնիսկ այդ տարիքում հայր են դառնում, սակայն չի կարելի վստահորեն պնդել, որ տարիքը որևէ կերպ չի անդրադառնում տղամարդու պտղաբերության վրա։ Որոշակի տարիքից հետո սերմնաբջիջների որակը սկսում է վատթարանալ, իսկ անորակ սերմնաբջիջները բարձրացնում են հղիության ընդհատման ու վաղաժամ ծննդաբերության հավանականությունը։

Տղամարդկանց անպտղությունն անբուժելի է

Սերմնաբջիջների քանակության նվազումը նվազեցնում է նաև ձվաբջջի բարեհաջող բեղմնավորման հավանականությունը, սակայն դա չի նշանակում, որ խնդիրն անդառնալի է և բուժման որևէ միջոց չկա։ Առաջին հերթին հարկավոր է խորհրդակցել անպտղության բուժմամբ զբաղվող բժշկի հետ, որն էլ կնշանակի անհրաժեշտ բուժումն ու խնդրի լուծման լավագույն տարբերակը կառաջարկի։

Անպտղությունն ուղեկցվում է էրեկտիլ դիսֆունկցիայով

Շատերը կարծում են, որ պոտենցիայի հետ կապված խնդիրների դեպքում անպտղությունը ևս անխուսափելի է, իսկ ակտիվ սեռական կյանք վարող տղամարդը չի կարող անպտղություն ունենալ, սակայն այս խնդիրները միմյանց փոխկապակցված չեն։ Անպտղությունը բնորոշվում է սերմնաբջիջների՝ ձվաբջիջը բեղմնավորել չկարողանալով, մինչդեռ էրեկտիլ դիսֆունկցիան էրեկցիայի հասնելու անկարողությունն է։ Այս խանգարումների հիմքում բոլորովին տարբեր ֆիզիոլոգիական մեխանիզմներ են, ուստի դրանք միմյանց հետ կապ չունեն։

Կենսակերպը չի ազդում պտղաբերության վրա

Շատերը կարծում են, թե մարդու կենսակերպը որևէ կերպ չի անդրադառնում նրա պտղաբերության վրա, մինչդեռ իրականում անառողջ կենսակերպը կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ սերմնաբջիջների որակի վրա։ Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտի գործածութունը, նեղ ներքնազգեստ կրելը, քիմիական նյութերի ազդեցությունն ու տարատեսակ սեռավարակները գործոններ են, որոնք կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ տղամարդկանց պտղաբերության վրա, ուստի դրանցից հարկավոր է հնարավորինս խուսափել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)