Երեք հիվանդություն, որոնք կարող են զարգանալ նախաճաշից հրաժարվելու դեպքում

Ճիշտ նախաճաշն օրվա լավ սկզբի կարևորագույն գործոնն է, քանի որ ապահովում է ակտիվ օրվա համար անհրաժեշտ էներգիայով, ուստի սննդամթերքի ընտրությանը հարկավոր է լրջորեն մոտենալ, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ շատ հաճախ հրաժարվում են նախաճաշից, ինչը կարող է դառնալ ոչ միայն էներգիայի պակասի, այլև առողջական մի շարք խնդիրների զարգացման պատճառ։

Սննդաբանները խորհուրդ են տալիս օրն սկսել մի բաժակ ջրով, իսկ կես ժամ անց նախաճաշել, սակայն նախաճաշին օգտագործվող մթերքի ընտրությանը պետք է լրջորեն մոտենալ։ Օրվա ընթացքում սննդի առաջին ընդունումը պետք է օրագնիզմին տա բավարար քանակությամբ ածխաջրեր ու սպիտակուցներ, ինչն էլ օրվա առաջին կեսի համար անհրաժեշտ էներգիայով կապահովի։

Նախաճաշից հրաժարվելը զրկում է մարդուն այն ռեսուրսներից, որոնք հարկավոր են ադյունավետ աշխատանքի համար, ինչն էլ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի մի շարք համակարգերի վրա և կարող է նպաստել առողջական որոշակի խնդիրների զարգացմանը։ Ավելի քան 20 հազար տղամարդու մասնակցությամբ մոտ 16 տարի տևած հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր նախաճաշից հրաժարվելը բարձրացնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը 25 տոկոսով։

Բացի այդ, նախաճաշից հրաժարվելու դեպքում հաճախ է ախտորոշվում նաև ճարպակալում, ինչը շատերին տարօրինակ է թվում, քանի որ հաճախ մարդիկ խուսափում են նախաճաշից քաշը նվազեցնելու համար։ Նման պարադոքսը պայմանավորված է նրանով, որ օրվա առաջին կեսին բավարար ռեսուրս չստանալու դեպքում օրգանիզմը սթրեսի է ենթարկվում ու սկսում է ճարպեր կուտակել։

Նախաճաշը հաճախ բաց թողնելու դեպքում վերոնշյալ խանգարումներից բացի բարձրանում է նաև միզաքարային հիվանդության վտանգը։ Սա պայմանավորված է նրանով, որ նման դեպքերում լեղու մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը, իսկ երբ մարդը ճաշում է կամ ընթրում, խոլեստերինը բյուրեղիկների է վերածվում ու սկսում է կուտակվել երիկամներում՝ ի վերջո վերածվելով քարերի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․