8 արդյունավետ բնական դեղամիջոց բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բշտիկներն ու կորյակները որպես կանոն առաջին հերթին մտազուգորդվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»:

Մաշկային այս խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում նաև սթրեսով, սխալ սննդակարգով ու գենետիկ նախատրամադրվածությամբ, ուստի դրանց առկայությունը պետք չէ կապել բացառապես հորմոնալ տատանումների հետ։

Մաշկային նմանատիպ խնդիրներից միայն խնամքի միջոցների օգնությամբ ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, իսկ համապատասխան դեղամիջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով մաշկի վիճակը, սակայն բնությունը, բարեբախտաբար, մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ բորբոքումներից ազատվելու և առողջ, հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։ Այս բնական միջոցները բաղկացած են միայն բնական բաղադրիչներից, ուստի ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ժողովրդական դեղամիջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից ու մաշկային նմանատիպ այլ խնդիրներից:

  • 2 ճաշի գդալ չորացրած եղինջի տերևներին ավելացնել մի բաժակ օղի և 10 օր թրմել որևէ մութ տեղում։ Ստացված ոգեթուրմն օգտագործել օրական 2 անգամ ախտահարված մաշկը մաքրելու համար:
  • Կես կիտրոնի հյութին ավելացնել մի բաժակ գոլ ջուր, լավ խառնել և օգտագործել որպես լոսյոն մաշկը կանոնավոր մաքրելու համար։
  • Կեչու մանրացրած կեղևին 5։1 հարաբերակցությամբ ավելացնել եռման ջուր, թրմել 8 ժամ, այնուհետև քամել։ Ստացված հեղուկն օգտագործել ախտահարված մաշկը մաքրելու կամ թրջոցներ դնելու համար:
  • 3 ճաշի գդալ կեչու բողբոջներին ավելացնել կես բաժակ օղի, մի շաբաթ թրմել որևէ մութ տեղում, այնուհետև քամել ու ստացված լոսյոնն օգտագործել յուղոտ ու հաճախ բորբոքվող մաշկը մաքրելու համար։
  • 1 ճաշի գդալ վաղենակի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 40 րոպե թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել և ստացված հեղուկն օգտագործել ախտահարված մաշկը մաքրելու համար: Այս թուրմը մաքրում է յուղոտ մաշկն ու հակաբորբոքային ազդեցություն է ունենում։ Ընդ որում՝ ապաքինման գործընթացն արագացնելու համար կարելի է նաև մաշկին հալվեի հյութ քսել։
  • 1 ճաշի գդալ մեղրին և 1 թեյի գդալ վաղենակի ոգեթուրմին (վաճառվում է դեղատներում)  ավելացնել 200 մլ գոլ ջուր, լավ խառնել այնուհետև ստացված լոսյոնն օգտագործել յուղոտ ու հաճախ բորբոքվող մաշկը մաքրելու համար։
  • 2 ճաշի գդալ թարմ կամ չորացրած լորենու ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան ծածկել ու 1 ժամ թրմել, այնուհետև ստացված թուրմն օգտագործել ամեն օր լվացվելու համար։
  • 1 ճաշի գդալ քերիչով մանրացրած դդմիկի պտղամսին ավելացնել 1 թեյի գդալ քերիչով մանրացրած ստեպղին, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին, թողնել 15 րոպե և լվացվել գոլ ջրով։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)