Օրգանիզմի համար ի՞նչ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ վիտամին B12-ի դեֆիցիտը

Վիտամին B12-ը կամ կոբալամինը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի դեֆիցիտը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։

Ջրում լուծվող այս տարրն անչափ կարևոր դեր է խաղում մարդու առողջության համար և նպաստում է օրգանիզմի ճիշտ աշխատանքին, ուստի զարմանալի չէ, որ դրա մակարդակի նվազումը դրսևորվում է մի շարք տհաճ ախտանշաններով, որոնք կարող են բավական անկանխատեսելի լինել։

Ավելին՝ երբեմն այս տարրի մակարդակի նվազումը հանգեցնում է անդառնալի հետևանքների, ուստի այն կանխելն ու ժամանակին միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։

Գիտնականների խոսքով՝ այս տարրի դեֆիցիտի դեպքում օրգանիզմում կարող է տեղի ունենալ հինգ փոփոխություն, որոնք կարող են անդառնալի լինել։

Նման փոփոխությունների շարքին են դասվում․

  • տեսողության հետ կապված խնդիրների ի հայտ գալը,
  • հիշողության վատթարացումը, որը կարող է թուլամտություն հիշեցնել,
  • պարեստեզիան, որը բնորոշվում է մաշկի հատվածում տհաճ զգացողություններով,
  • ատաքսիան, որի դեպքում մարդը կորցնում է ֆիզիկական կոորդինացիայի վերահսկողությունը, ինչն էլ ազդում է ամբողջ մարմնի վրա՝ հանգեցնելով քայլելու կամ խոսելու հետ կապված դժվարությունների,
  • ծայրամասային նևրոպաթիան, որի դեպքում վնասվում են պերիֆերիկ նյարդերը (հատկապես՝ ոտքերի)։

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալներով՝ վիտամին B12-ի դեֆիցիտին բախված մարդկանցից ստացված տեղեկությունները փաստում են, որ այս տարրի պակասը կործանարար հետևանքներ է ունենում օրգանիզմի վրա։ Harvard Health-ն իր հերթին փաստում է, որ այս տարրի դեֆիցիտը կարող է նպաստել այնպիսի լուրջ խանգարումների զարգացմանը, ինչպիսին են խորը ընկճախտը (դեպրեսիա), պարանոյան ու իրականության խեղաթյուրված ընկալումը, հիշողության կորուստը, անմիզապահությունը, համի ու հոտի զգացողության կորուստը, հևոցն ու հոդացավերը։

Այս տարրի դեֆիցիտի զարգացման ամենատարածված պատճառներից մեկը սակավարյունությունն (անեմիա) է, որը պայմանավորված է լինում սննդակարգով։ Առավել վտանգված են բուսակերները, քանի որ նրանք չեն օգտագործում այս վիտամինի բնական աղբյուր հանդիսացող կենդանական ծագման մթերք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․