Առողջական ինչ լուրջ խնդիրներով կարող է պայմանավորված լինել քթային արյունահոսությունը

Քթային արյունահոսությունը կարող է լինել արյունաստեղծ համակարգի հիվանդությունների, այդ թվում նաև չարորակ ախտաբանությունների մասին հուշող ախտանշան։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է բժիշկ-քիթկոկորդականջաբան Աննա Կոլեսնիկովան՝ նշելով քթային արյունահոսության վտանգավոր կամ համակարգային պատճառները։

Մասնագետի խոսքով՝ նման արյունահոսության պատճառ կարող են դառնալ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը գերտաքացման կամ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև սրտանոթային համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ աթերոսկլերոզը, զարկերակային գերճնշումը և այլն։

Քթային արյունահոսության վտանգավոր պատճառների շարքին են դասվում նաև արյան հիվանդությունները, օրինակ՝ լեյկոզները։ Բացի այդ, այս ախտանշանը կարող է հուշել նաև ներզատական համակարգի հիվանդությունների, հղիության, ինչպես նաև մակերիկամների ուռուցքների մասին, հավելել է բժիշկը։

Կոլեսնիկովայի խոսքով՝ հատկապես վտանգավոր են հետնային քթային արյունահոսությունները, քանի որ այդ դեպքում արյունն արտազատվում է խոշոր անոթներից, ինչը հանգեցնում է արյան լուրջ կորստի և ստամոքսում արյան կուտակման։

Քթային արյունահոսության մյուս վտանգավոր տեսակն այսպես կոչված ազդանշանային արյունահոսություններն են, որոնք կարող են պայմանավորված լինել քթի խոռոչի կամ գլխի խոշոր անոթների ամբողջականության վնասմամբ, լուրջ տրավմաներով, անոթալայնանքով կամ ուռուցքներով։ Նման արյունահոսությունը հուշում է անհապաղ մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․