7 համեղ ու օգտակար մթերք, որոնք օգնում են նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը

Խոլեստերինը ճարպանման նյութ է և համարվում է այն հիմնական բաղադրիչներից մեկը, որոնք օգնում են մարմնին տեղծել առողջ բջիջներ ու հորմոններ արտազատել: Սա շատ կարևոր նյութ է, սակայն դրա մակարդակի բարձրացումը կարող է շատ վտանգավոր խնդիրների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ դառնալ: Սա պայմանավորված է նրանով, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում դրա մասնիկները կուտակվում են անոթներում և հանգեցնում են խցանման՝ խանգարելով արյան շրջանառությունը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակն ու խուսափել դրա բարձրացումից, սակայն առաջին հերթին հարկավոր է հիշել, որ գոյություն ունի խոլեստերինի երկու տեսակ, որոնք տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա:

Առաջին տեսակը ցածր խտության լիպոպրոտեիններն են կամ «վատ» խոլեստերինը, որն էլ կուտակվում է անոթային պատերի վնասված հատվածներում՝ առաջացնելով խցանումներ, մինչդեռ երկրորդ տեսակը բարձր խտության լիպոպրոտեիններն են կամ «լավ» խոլեստերինը, որը կապվում է «վատ» խոլեստերինի առաջացրած վահանիկներին ու դուրս է բերում դրանք օրգանիզմից: Այսպիսով՝ օրգանիզմի համար վնասակար են համարվում ցածր խտության լիպոպրոտեինները, որոնց մակարդակն էլ հենց հարկավոր է նվազեցնել անհրաժեշտության դեպքում:

Օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացման հիմնական պատճառներից մեկը սխալ սննդակարգն է, ուստի այս խնդրի դեմ պայքարում առաջին հերթին հարկավոր է հետևել սննդակարգին ու հարստացնել այն օգտակար սննդամթերքի տեսակներով։ Բացի այդ, գոյություն ունեն նաև սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք նպաստում են «վատ» խոլեստերինի մակարդակի նվազմանը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Լոբազգիներ

Լոբազգիները, այդ թվում՝ լոբին, ոլոռն ու ոսպը, պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, հանքանյութեր ու սպիտակուղներ։ Սննդակարգում որոշակի հատիկեղենի և վերամշակում անցած մսամթերքի փոխարինումը լոբազգիներով կօգնի նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի մակարդակը և կպաշտպանի սրտի հիվանդությունների զարգացումից։

Ավոկադո

Ավոկադոն մոնոչհագեցած ճարպերի ու մանրաթելերի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրերն անչափ օգտակար են սրտամկանի համար, քանի որ կարող են նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնել բարձր խտության լիպոպրոտեինների՝ «լավ» խոլեստերինի մակարդակը։

Ընկույզներ

Տարատեսակ ընկույզները, հատկապես՝ հունական ընկույզն ու նուշը, հարուստ են օգտակար ճարպերով ու մանրաթելերով, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև հանքանյութերով, որոնք էլ բարելավում են սրտամկանի առողջությունը։ Բացի այդ, ընկույզները պարունակում են նաև կալցիում, կալիում ու մագնեզիում, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշումն ու ամրապնդել սրտամկանի առողջությունը։

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկնատեսակները, որոնց շարքին են դասվում սաղմոնն ու սկումբրիան, օրգանիզմի համար շատ կարևոր օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են։ Այս ճարպաթթուներն ամրապնդում են սրտանոթային համակարգի առողջությունը՝ բարձրացնելով բարձր խտության լիպոպրոտեինների՝ «լավ» խոլեստերինի մակարդակն ու նվազեցնելով գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը։

Ամբողջահատիկ մթերք

Ամբողջական հացահատիկները (ցորեն, շագանակագույն բրինձ, վարսակ, գարի, բլղուր) իրենց օգտակար բաղադրության շնորհիվ կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից։ Օրինակ՝ վարսակն ու գարին պարունակում են բետա-գլյուկան՝ լուծվող մանրաթելեր, որոնք արդյունավետ կերպով նվազեցնում են ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի մակարդակը։

Մուգ շոկոլադ ու կակաո

Շատերի համար զարմանալի է, սակայն մասնագետները շոկոլադը դասում են օրգանիզմում խոլեստերինի մակարդակի նվազմանը նպաստող սննդամթերքի տեսակների շարքին։ Բանն այն է, որ կակաոն ու մուգ շոկոլադը պարունակում են ֆլավոնոիդներ, որոնք կարող են օգնել կարգավորել զարկերակային բարձր ճնշումն ու նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի մակարդակը՝ միաժամանակ նպաստելով բարձր խտության լիպոպրոտեինների՝ «լավ» խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։

Առաջին մզման ձիթայուղ

Ձիթապտղի յուղը, որը սրտանոթային համակարգի համար այդքան օգտակար միջերկրածովյան սննդակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է, պարունակում է մոնոչհագեցած ճարպաթթուներ ու հակաօքսիդանտներ, որոնք արդյունավետ կերպով ամրապնդում են սրտամկանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)