«Սովորիր այնպես, ասես հավերժ ապրելու ես, ապրիր այնպես, ասես մեռնելու ես վաղը»․ «Երկաթե կանցլեր» Օտտո ֆոն Բիսմարկի 10 խորիմաստ մտքերը

Օտտո ֆոն Բիսմարկը ծնվել է 1815 թվականի ապրիլի 1-ին Բրանդենբուրգյան պրովինցիայում (ներկայում՝ Սաքսոնիա-Անհալտ)՝ մանր ազնվականների ընտանիքում։ 1822-1827 թթ. Օտտոն սովորել է Պլամանի դպրոցում, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում սովորողների ֆիզիկական դաստիարակությանը։

12 տարեկան հասակում նա թողեց Պլամանի դպրոցը, բայց շարունակեց մնալ Բեռլինում՝ հաճախելով Ֆրիդրիխ Մեծի անվան գիմնազիան: Երբ լրացավ Օտտոյի 15 տարին, նա տեղափոխվեց «Մոխրագույն վանքի մոտ» գիմնազիա:

Գիմնազիան ավարտելուց հետո նա սկսում է սովորել Գեորգ Ավգուստի համալսարան (Գյոտինգեն): Բեռլինի Նոր մայրաքաղաքային համալսարանում դիսերտացիա է պաշտպանել քաղաքական տնտեսության և փիլիսոփայության թեմայով:

1862թ.-ին Բիսմարկին նշանակում են կառավարության ղեկավար, և սկսվում է Բիսմարկ կանցլերի դարաշրջանը: 1888թ. մահանում է Վիլհելմ 1-ինը, որից անմիջապես հետո մահանում է Ֆրիդրիխ 3-րդը, իսկ Վիլհելմ 2-րդ կայսեր հետ հակամարտությունը հանգեցնում է Բիսմարկի պաշտոնաթող լինելուն (1890թ.-ի մարտի 20-ին):

Մնացած կյանքը Բիսմարկն անցկացնում է Համբուրգի մոտ գտնվող Ֆրիդրիխսրուի իր կալվածքում՝ հազվադեպ դուրս գալով այնտեղից: Հենց այնտեղ էլ նա վախճանվում է 1898թ.-ի հուլիսի 30-ին:

zNews-ը Ձեզ է ներկայացնում երկաթյա կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի 10 խորիմաստ մտքերը.

  • Հաղթողները պարտվողներին թողնում են միայն աչքեր, որպեսզի նրանք կարողանան լաց լինել։
  • Որքան խոսքը պարզ է, այնքան այն ուժեղ է։ Չի լինում այնքան խճճված գործ, որի միջուկը կեղևահան անել չլինի մի քանի բառով։
  • Երբեք այնքան շատ չեմ ատում, որքան պատերազմի ընթացքում, որսորդությունից հետո և ընտրություններից առաջ։
  • Դարաշրջանի մեծ հարցերը վճռվում են ոչ թե ճառերով և մեծանասնության քվեարկությամբ,այլ երկաթով և արյամբ։
  • Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ նայել է մարտի դաշտում ընկնող զինվորի ապակիացող աչքերին ,պատերազմ սկսելուց առաջ լավ կմտածի։
  • Միայն հիմարներն են սեփական սխալների վրա սովորում։ Իմաստունները սովորում են ուրիշների սխալներից։
  • Հեղափոխություններ պատրաստում են հանճարները, իրականացնում՝ մոլեռանդները, իսկ դրա պտուղներից օգտվում են սրիկաները։
  • Գլխավորը պատմություն ստեղծելն է և ոչ թե գրելը։
  • Սովորիր այնպես, ասես հավերժ ապրելու ես, ապրիր այնպես, ասես մեռնելու ես վաղը։
  • Ինձ բնությունից էր վիճակված դիվանագետ դառնալը. ես ապրիլի 1-ին եմ ծնվել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
Գաբրիել Գարսիա Մարկես․ Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին․ Մեջբերումներ
«Իմացիր բառերի արժեքը. դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել». Փշոտ մտքեր
Ոգեշնչող և մոտիվացնող 30 միտք մեծ մտածողներից
Այն պետք է լինի քո մեջ, մինչև դու կստանաս այն. Օշո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․