Որո՞նք են արգանդի վզիկի քաղցկեղի առաջին ախտանշանները և ո՞ր գործոններն են նպաստում դրա առաջացմանը

Որքան էլ որ սարսափելի է հնչում, բայց արգանդի վզիկի քաղցկեղի նախնական ախտանշանների ու վաղ փուլերի դեպքում կանայք ոչ մի լուրջ անհանգստություն չեն ունենում, միչև իրավիճակը չի դառնում կյանքի համար վտանգավոր: Ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն տարածվում է և դառնում էլ ավելի վտանգավոր: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է պարբերաբար անցնել բուժզննում, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ախտորոշել կանանց վերարտադրողական օրգանների աշխատանքի ցանկացած խանգարումը: Հատուկ քսուքի բջջաբանական անալիզը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի չարորակ բջիջները:

Սակայն, բացի ստանդարտ անալիզից, անհրաժեշտ է նաև իմանալ արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական ախտանշանները:

1. Անկանոն հեշտոցային արյունահոսությունները. շատ կանայք ուշադրություն չեն դարձնում այս խնդրին և շատ իզուր: Այս արյունահոսությունները կարող են առաջանալ դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում կամ սեռական ակտից հետո: Դա կարող է լինել աննշան, բավական թանձր արյունոտ արտադրություն: Բացի այդ, դաշտանային արյունահոսությունը նույնպես կարող է ընթանալ ավելի ծանր ու երկար: Արգանդի վզիկի քաղցկեղի կամ շատ այլ խնդիրների հիմնական ախտանշանը հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ նկատվող հեշտոցային արյունահոսությունն է:

Գոյություն ունի հեշտոցային արտադրության մի քանի տեսակ, որոնք կարող են լինել քաղցկեղի վաղ ախտանշանները: Դրանք կարող են լինել շագանակագույն, ջրիկ, գարշահոտ կամ արյան երանգով:

2. Ցավը կոնքի հատվածում. սեռական ակտի կամ որևէ այլ ժամանակ կոնքի հատվածում ցավը կարող է լինել արգանդի վզիկի քաղցկեղի ախտանշան: Բացի այդ, սա նաև կարող է լինել արգանդի վզիկում անոմալ փոփոխությունների նշան:

3. Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլի ախտանշանները. Ստորև բերված ախտանշանները կարող են պայմանավորված լինել արգանդի վզիկի անտեսված քաղցկեղով.

  • կոնքի ցավը,
  • խնդիրներ պետքարան գնալու հետ՝ անանցանելիության պատճառով,
  • մեկ կամ երկու ոտքերի այտուցվածությունը,
  • հոգնածությունը,
  • քաշի կորուստը:

Ի՞նչն է էլ ավելի վտանգում առողջությունը

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն գործոնները, որոնք կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը կամ ազդել արդեն իսկ ի հայտ եկածի վրա.

  • սեքսը տարբեր զուգընկերների հետ,
  • առաջին սեռական ակտը շատ երիտասարդ տարիքում,
  • սեքսը այն տղամարդու հետ, ում նախկին զուգընկերուհին տառապում էր արգանդի վզիկի քացկեղով,
  • ծխախոտը,
  • թույլ իմունային համակարգը:

Քաղցկեղի ամերիկյան ընկերակցությունը զգուշացնում է, որ բոլոր այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև վարակով, սակայ դա չի նշանակում, որ կարելի է անտեսել դրանք: Վերոնշյալ ցանկացած ախտանշանի դեպքում անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ և անցնել բուժզննում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
ԹԵՍՏ․ Ո՞ր թիվը պետք է լինի հարցականի փոխարեն
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․