2-րդ տիպի շաքարային դիաբետի 8 թաքնված ախտանշան, որոնց մասին բոլորը պետք է իմանան

Շաքարային դիաբետը ներկայում ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ընդ որում՝ պաշտոնական վիճակագրական տվյալներն իրականում շատ են տարբերվում իրական թվերից, քանի որ աշխարհում միլիոնավոր մարդիկ նույնիսկ գլխի չեն ընկնում, որ տառապում են շաքարային դիաբետից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, հաշվի առնելով հիվանդության տարածման արագությունը, 2025 թվականին հիվանդների թիվը կկրկնապատկվի:

Հարկ է հիշել, որ շաքարային դիաբետը չվերահսկելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը կարող է բարձրանալ, ինչն էլ բացասաբար է ազդում օրգանիզմի շատ համակարգերի (հատկապես՝ նյարդային ու սրտանոթային համակարգերի) աշխատանքի վրա, ուստի ստորև ներկայացված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժկին:

1.Մշտական ծարավի զգացում ու հաճախամիզություն

Սա շաքարային դիաբետի 2-րդ տիպին հատուկ ամենատարածված ախտանշաններն են, որի դեպքում բժշկի հետ խորհրդակցելը խիստ անհրաժեշտ է: Բնական է, որ շատ խմելու դեպքում մարդը շատ էլ միզում է, սակայն եթե նա մեկ գիշերվա ընթացքում մի քանի անգամ միզելու ցանկություն է ունենում, նշանակում է նրա երիկամներն ավելի ինտենսիվ են աշխատում՝ ավելորդ գլյուկոզան օրգանիզմից դուրս բերելու համար: Հենց սա է պատճառը, որ մարդուն անընդատ տանջում է անհագ ծարավի զգացումը:

Ի դեպ՝ այս հիվանդության դեպքում հաճախ նկատվում է նաև անբացատրելի քաշի կորուստ, որը պայմանավորված է լինում նրանով, որ ինսուլինը չի կարողանում գլյուկոզան հասցնել բջիջներին, ինչի պատճառով դրանք սկսում են քայքայել սպիտակուցները:

 2. Քաղցի զգացողություն

Ախորժակի կտրուկ բարելավումը (հատկապես՝ քացր ուտելու ցանկությունը) քաշի կորստի ֆոնին հաճախ պայմանավորված է լինում շաքարային դիաբետով ու արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներով, սակայն կանանց մոտ նման փոփոխությունները կարող են նկատվել նաև դաշտանային ցիկլի տարբեր փուլերում:

3. Հոգնածությունն ու դյուրագրգիռությունը

Շաքարային դիաբետի դեպքում կարող են նկատվել նաև տրամադրության տատանումներ, քանի որ քնի խանգարումները, շաքարի մակարդակի կտրուկ տատանումներն ու հաճախամիզությունը բացասաբար են ազդում մարդու հոգեկան առողջության վրա:

4. Թմրածություն ու ծակծկոց

Սա վկայում է այն մասին, որ հիվանդությունն ախտահարել է նյարդերը: Նույն կերպ կարող են առաջանալ նաև մկանային ցավեր: Եթե ախտանշանները համեմատաբար վերջերս են ի հայտ եկել, ապա այս խնդրից կարելի է ազատվել՝ ժամանակին բուժում սկսելու դեպքում: Հարկ է նաև նշել, որ բուժման հիմնական մասը պետք է կազմի ճիշտ դիետան:

5. Մաշկային խնդիրներ

2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում խանգարվում է մաշկի բջիջների սնուցումը, ինչի հետևանքով ի հայտ են գալիս մուգ հետքեր, առաջանում է չորություն, քոր, գրգռվածություն ու գունատություն:

6. Վերքերի ու հիվանդությունների դանդաղ ապաքինում 

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով խանգարվում է արյան շրջանառությունը, ինչն էլ հանգեցնում վերքերի դանդաղ ապաքինման: Բացի այդ, այս հիվանդությունը ենթադրում է նաև հիվանդությունների դանդաղ ապաքինում:

7. Սնկային վարակներ

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ սնկային վարակներն ավելի հաճախ են հանդիպում: Բացի այդ, այս հիվանդները ավելի խոցելի են միզասեռական համակարգի վարակների նկատմամբ:

8. Տեսողության ու լսողության խանգարումներ

Համարվում է, որ շաքարային դիաբետի հետևանքով մարդու տեսողությունը վատանում է, սակայն հիվանդներից շատերի հավաստմամբ՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նպաստում է նրանց տեսողության բարելավմանը, իսկ բուժումը՝ վատացմանը:

Ամեն դեպքում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարային դիաբետի դեպքում կարող է վատանալ արյան շրջանառությունն ու աչքի սնուցումը, ինչն էլ հանգեցնում է տեսողության վատացման:

Լսողության վատացումը նույնպես կարող է լինել շաքարի բարձր մակարդակի հետևանքով, քանի որ այս դեպքում վնասվում են ներքին ականջի արյունատար անոթներն ու նյարդերը:

Հարկ է նաև նշել, որ շաքարային դիաբետը ժամանակին ախտորոշելու համար, անհրաժեշտ է շատ ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշանների նկատմամբ և ցանկացած խանգարման դեպքում խորհրդակցել բժշկի հետ ու անցնել անհրաժեշտ բուժզննումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․