5 ըմպելիք, որոնք կործանարար ազդեցություն են ունենում ենթաստամոքսային գեղձի վրա

Ենթաստամոքսային գեղձը մարսողական համակարգի ամենակարևոր օրգաններից մեկն է, քանի որ հենց այս օրգանի օգնությամբ են արտադրվում սննդամթերքի տարրալուծման համար անհրաժեշտ ֆերմենտները։ Այս օրգանի առողջությունը պահպանելն ու դրա աշխատանքի վատթարացումից խուսափելը շատ կարևոր է, մինչդեռ մարդիկ հաճախ են թույլ տալիս սխալներ, որոնք կործանարար են լինում ենթաստամոքսային գեղձի համար։ Նման սխալներից մեկը կարող է լինել որոշակի ըմպելիքների գործածությունը, քանի որ գոյություն ունեն ըմպելիքներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում այս օրգանի վրա։

Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումներից ու դրանց հետևանքով զարգացող տհաճ ախտանշաններից խուսափելու համար հարկավոր է վերահսկողության տակ պահել սննդակարգն ու խուսափել որոշ ըմպելիքների գործածությունից, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Ալկոհոլ

Ոգելից խմիչքների գործածությունը քայքայում է ենթաստամոքսային գեղձի հյուսվածքները, ինչի հետևանքով օրգանը չի կարողանում ինչպես հարկն է կատարել իր գործառույթները։ Ալկոհոլի չարաշահման դեպքում ենթաստամոքսային գեղձում սկսվում է բորբոքային գործընթաց, որը խիստ վտանգավոր է և ուղեկցվում է ցավով ու այլ տհաճ ախտանշաններով։

Գազավորված ըմպելիքներ

Գազավորված ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, գունանյութեր ու այլ արհեստական հավելումներ, որոնք կարող են հանգեցնել ենթաստամոքսային գեղձի բորբոքման։ Բացի այդ, նման ըմպելիքներում պարունակվող գազի պղպջակները գրգռում են օրգանը, ինչն էլ հաճախ ուղեկցվում է ցավով ու ծանրության զգացումով։

Հյութեր

Մրգային հյութերը հարուստ են վիտամիններով, ուստի համարվում են օգտակար մթերք, սակայն դրանց հաճախակի գործածությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարսողության գործընթացի վրա։ Ենթաստամոքսային գեղձի համար խիստ վնասակար են կոնցենտրացված ըմպելիքները, քանի որ դրանցում պարունակվող մեծ քանակությամբ թթուները քայքայում են հյուսվածքներն ու հանգեցնում բորբոքումների զարգացման։

Սուրճ ու թունդ թեյ

Դատարկ ստամոքսին խմելու դեպքում այս ըմպելիքները կարող են խիստ վնասակար լինել ենթաստամոքսային գեղձի համար։ Կոֆեինն իրականում նպաստում է սննդի տարրալուծման համար անհրաժեշտ ֆերմենտների արտադրմանը, սակայն նման ազդեցությունն ի վերջո բացասաբար է անդրադառնում ինչպես ենթաստամոքսային գեղձի, այնպես էլ ստամոքսի պատերի վրա։

Էներգետիկ ըմպելիքներ

Նման ըմպելիքների գործածությունը խիստ վնասակար է օրգանիզմի համար, սակայն առավել շատ տուժում է ենթաստամոքսային գեղձը։ Բանն այն է, որ էներգետիկ ըմպելիքները պարունակում են թաուրին, որը քայքարում է օրգանի բջիջներ։ Այս տարրի կուտակումը կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի բորբոքման ու այլ լուրջ խանգարումների զարգացման, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել էներգետիկ ըմպելիքներից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․