Լյարդի ճարպային հիվանդության մասին կարող են հուշել մարդու ձեռքերը․ 4 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ խիստ բացասաբար անդրադառնալով ամբողջ օրգանիզմի վրա։ Այս օրգանը պատասխանատու է տոքսինների դուրսբերման, նյութափոխանակության կարգավորման, լեղու արտադրության ու կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ գործառույթների կատարման համար, ուստի դրա առողջության պահպանումը ևս կենսական նշանակություն ունի։

Այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկը լյարդի ճարպային հիվանդությունն է, որը զարգանում է օրգանում մեծ քանակությամբ ճարպերի կուտակման հետևանքով։ Այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա մասին հուշող ախտանշաններին, մինչդեռ խնդիրն այն է, որ հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի՝ մնալով աննկատ։ Բացի այդ, շատ հաճախ հիվանդության մասին հուշող ախտանշանները լինում են բավական ատիպիկ, ինչի պատճառով էլ մարդիկ հազվադեպ են վերագրում դրանք լյարդի ախտահարմանը։

Ինչպես հաղորդում է British Liver Trust կազմակերպությունը, լյարդի ճարպային հիվանդության մասին հուշող ատիպիկ ախտանշանների շարքին կարող են դասվել ձեռքերի որոշ փոփոխությունները, ուստի մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել ստորև ներկայացված ախտանշաններին։

Ափերի կարմրություն

Լյարդի ճարպային հեպատոզի զարգացումը կարող է ուղեկցվել ափերի արտասովոր կարմրությամբ, ուստի ափերի մեջ կարմիր բծեր նկատելու դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու ստուգել լյարդի վիճակը։

Եղունգների վիճակի փոփոխություն

Անզեն աչքով տեսանելի մյուս ախտանշանը կարող է լինել եղունգների վիճակի փոփոխությունը և դրանց չափազանց գունատ, սպիտակ ու խամրած գույնը։ Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ցուցամատի սպիտակ կիսալուսնաձև հատվածին, քանի որ դրա փոքրացումը կամ առհասարակ անհետացումը ևս կարող է պայմանավորված լինել լյարդի ճարպային հիվանդությամբ։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել խնդիրը հնարավորինս շուտ հայտնաբերելու և միջոցներ ձեռնարկելու համար։

Մատների ձևի փոփոխություն

Խիստ մտահոգիչ ախտանշան է համարվում նաև մատների ծայրերի հաստացումը, ինչի հետևանքով մատները նմանվում են թմբուկի փայտիկների։ Նման ախտանշանը կարող է հուշել լյարդի ախտահարման մասին, ուստի դրա առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։

Ձեռքերի դող

Լյարդի այս վտանգավոր ախտաբանության մասին կարող է հուշել նաև ձեռքերի արտասովոր դողը, որը ևս չի կարելի անուշադրության մատնել։

Վերոնշյալ ախտանշաններից բացի այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ խանգարումներով, որոնց շարքին են դասվում ինքնազգացողության ընդհանուր վատթարացումը, տոնուսի կորուստը, ախորժակի կորուստը, սրտխառնոցն ու լյարդի հատվածում տհաճ զգացողությունների առկայությունը։

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում լյարդի ճարպային հիվանդությամբ, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում, իսկ դրանք վաղ փուլերում բուժելը միշտ շատ ավելի արդյունավետ է լինում։

Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․