Ո՞րն է քաղցկեղի կանխարգելմանը նպաստող լավագույն մթերքը․ Բժիշկ Մյասնիկով

Քաղցկեղն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որի կանխարգելումն ու բուժումը վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան բուժումը զարգացման ուշ փուլերում, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած կողմնակի բարդությունների դեմ պայքարը, ուստի խնդրի կանխարգելման միջոցներն իմանալը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։

Ռուս հանրահայտ բժիշկ, հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է սննդամթերքի լավագույն տեսակները քաղցկեղի կանխարգելման համար։ Բժշկի խոսքով՝ լավագույն մթերքն այս խնդրի դեմ պայքարում բրոկոլին է, որը հարկավոր է ամենօրյա սննդակարգի մասը դարձնել։

«Պաշտոնապես բոլոր ձեռնարկներում, որոնցում գրված է հակաօքսիդանտների ու օնկոլոգիական հիվանդությունների վտանգի նվազեցման մասին, անպայման նշված է բրոկոլին», – շեշտել է մասնագետը՝ հավելելով, որ բրոկոլիից բացի կան նաև մի շարք այլ օգտակար սննդամթերքի տեսակներ։

Մյասնիկովի խոսքով՝ քաղցկեղի կանխարգելման հարցում շատ օգտակար են նաև լիկոպինով հարուստ սննդամթերքի տեսակները, որոնց շարքին են դասվում չերի լոլիկները, ձմերուկը, կարմիր թուրինջը, նարինջը, մասուրը, կարմիր պղպեղը, կարմիր կաղամբն ու ծնեբեկը։ Բժշկի խոսքով՝ լիկոպինի գործածությունն ասոցացվում է քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում նաև շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հետ։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տալիս սննդակարգում նաև քրքում հավելել, որը նույնպես կարող է շատ օգտակար լինել։ Նրա խոսքով՝ բոլոր համեմունքների շարքում քրքումն ունի ամենավառ արտահայտված հակաքաղցկեղային ազդեցությունը, ուստի քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում այն սննդակարգում ներառելը ևս կարող է շատ արդյունավետ լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար
Հիվանդություններ, որոնց դեպքում ձմերուկը հակացուցված է
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Ո՞րն է ակնեի զարգացման հիմնական պատճառը
4 հետաքրքիր փաստ տեստոստերոնի մակարդակի մասին, որոնք քչերին են հայտնի
Ինչպես հիասթափեցնել տղամարդուն․ 3 «հրաշալի» միջոց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Ո՞րն է քաղցկեղի կանխարգելմանը նպաստող լավագույն մթերքը․ Բժիշկ Մյասնիկով
Եկեք խաղանք «Ո՞վ է nւզում դառնալ միլիnնատեր» խաղը․ քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ