Որոնք են լեզվի քաղցկեղի մասին հուշող ախտանշանները

Լեզվի քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որը ժամանակին չհայտնաբերելը և բուժումը չսկսելը կարող է դառնալ լուրջ բարդությունների և անգամ մահվան պատճառ։ Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, ինչը նշանակում է, որ հիվանդության մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։

Ինչպես ցանկացած այլ հիվանդություն, այնպես էլ լեզվի քաղցկեղը միշտ դրսևորվում է որոշակի ախտանշաններով, սակայն խնդիրն այն է, որ դրանք հաճախ են աննկատ մնում, ինչի հետևանքով էլ հիվանդությունը շարունակում է զարգանալ ու տարածվել։ Սակայն բժիշկ-ուռուցքաբան Միխայիլ Մասյանկինը ներկայացրել է այս հիվանդության հիմնական դրսևորումները, որոնք թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել այն։

Ինչպես նշում է մասնագետը, լեզվի քաղցկեղը բավական լուրջ ախտաբանություն է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, քանի որ ազդում է նորմալ սնվելու և անգամ խոսելու կարողության վրա։ Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել այնպիսի գործոնները, ինչպիսին են վնասակար սովորությունները (ծխախոտի գործածություն, ալկոհոլի գործածություն), ինչպես նաև արդեն իսկ առկա ֆոնային հիվանդությունները։ Չարորակ նորագոյացության զարգացման հավանականությունը, մասնավորապես, կարող են բարձրացնել այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են էրիթրոպլակիան, լեզվի լորձաթաղանթին առաջացած խոցերն ու ճաքերը կամ օրգանի քրոնիկ վնասվածքները։ Ավելին՝ անգամ ատամնաբույժին հազվադեպ դիմելը կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ, քանի որ այս հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև անորակ կամ քայքայվող ատամնապրոթեզը։

Բժիշ Մասյանկինի խոսքով՝ օնկոլոգիական այս հիվանդության առաջին ախտանշանը կարող են լինել մանր հանգույցները կամ ճաքերը, որոնք ի հայտ են գալիս օրգանի վրա։ Այս ախտանշաններին հաջորդում են լեզվի լորձաթաղանթի հատվածում առաջացած տհաճ զգացողությունները, որոնք ևս չի կարելի անտեսել։

Հիվանդության զարգացման հետ մեկտեղ կարող է նկատվել նաև բերանի խոռոչի մշտական տհաճ հոտ, ինչպես նաև արյունահոսություններ ու ուռուցքի քայքայում։

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել՝ անհրաժեշտության դեպքում բուժումը հնարավորինս շուտ սկսելու համար։ Հարկ է հիշել, որ սա այն հիվանդություններից է, որոնց ախտորոշումը զարգացման վաղ փուլերում զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման ու մետաստազավորման կանխման հավանականությունը, ուստի արտասովոր ոչ մի ախտանշան չի կարելի անուշադրության մատնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․