«Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կոչնչացնի». Հնդիկ իմաստուն Չանակիայի 15 հանճարեղ մտքերը

Չանակյա Պանդիտը  եղել է հնդիկ փիլիսոփա, քաղաքական գործիչ։

Հնդկաստանի պատմության մեջ հայտնի բրահման։

Երբեմն նրան անվանում են Չանդրագուպտայի կանցլեր կամ վարչապետ՝ Բիսմարկին նմանացնելով։

Խորամանկության և նուրբ քաղաքական մտքի շնորհիվ Հնդկաստանի պատմաբանները նրան համեմատել են Մաքիավելիի հետ, որի աշխատությունները լույս են տեսել 1800 տարի հետո։

zNews-ը ներկայացնում է վերջինիս հանճարեք մտքերը։

1. Շատ կարևոր իմաստնություն. երբեք մի կիսվեք գաղտնիքներով: Դա ձեզ կոչնչացնի:

2. Մարդը չպետք է չափազանց ազնիվ լինի: Ուղիղ ծառերն առաջին հերթին են կտրում, առաջինը կոտրում են ազնիվ մարդկանց:

3. Կրթությունը ձեր լավագույն ընկերն է: Կրթված մարդուն հարգում են ամենուր, կիրթ լինելը գեղեցիկ ու երիտասարդ լինելուց կարևոր է:

4. Երբեք ընկերություն մի արեք դիրքով ձեզնից բարձր կամ ցածր մարդու հետ: Այդպիսի ընկերությունը երբեք երջանկություն չի բերի:

5. Գրքերը հիմարի համար նույնն են, ինչ հայելին կույրի համար:

6. Ձեր երեխային պաշտպանեք՝ որպես գանձ, ամեն ինչից նրա կյանքի առաջին հինգ տարիներին: Հաջորդ 5 տարիներին անընդհատ վիճեք նրա հետ: Երբ լրանա նրա 16 տարին, շփվեք նրա հետ ընկերոջ պես: Ձեր հասուն երեխաները ձեր լավագույն ընկերներն են:

7. Մարդը մեծ է իր գործով, այլ ոչ՝ ծագմամբ ու տոհմով:

8. Ծաղիկների բույրը լսելի է այնտեղ, ուր քամին է փչում, սակայն մարդու բարությունը տարածվում է ամենուր:

9. Երբ սկսեք ինչ-որ բանի վրա աշխատել, մի վախեցեք ձախողելուց: Կեսճանապարհին ոչինչ մի թողեք: Գլխովին աշխատանքին տրված մարդիկ ամենաերջանիկ մարդիկ են աշխարհում:

10. Այս աշխարհի մեծագույն հզորությունը կնոջ երիտասարդության ու գեղեցկության մեջ է:

11. Երբ ձեր հոգու մեջ սողոսկում է վախը՝ հարձակվեք ու հաղթեք նրան:

12. Ցանկացած գործ սկսելուց առաջ անպայման ձեզ 3 հարց տվեք՝ ինչո՞ւ եմ ես դա անում, ի՞նչ արդյունք եմ ակնկալում, և արդյո՞ք այն ինձ հաջողություն կբերի: Գործը սկսեք միայն այն դեպքում, երբ այդ երեք հարցերի համար բավարար պատասխաններ կունենաք:

13. Ցանկացած ընկերության մեջ եսասիրության տարր կա: Առանց եսասիրության՝ ընկերություն չի լինում: Այսպիսին է դառը ճշմարտությունը:

14. Անգամ, եթե օձը թունավոր չէ, այն ձևանում է այդպիսին:

15. Սովորեք ուրիշների սխալների վրա: Դուք չեք կարողանա ապրել այնքան, որ ինքնուրույն կատարեք բոլոր սխալները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․