«Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը». Վիկտոր Ցոյի լավագույն մտքերը

Վիկտոր Ցոյն իսկական լեգենդ է։ Նրա արվեստը, ձայնն ու երգերը մարդկանց մի ամբողջ սերնդի մտքեր են։

Նրա երգերը դարձան դարաշրջանի իսկական խորհրդանիշներ, դրանք կիթառի ուղեկցությամբ երգում էին ամեն բակում, քանի որ յուրաքանչյուր մարդ դրանցում իր համար ինչ-որ հարազատ բան էր գտնում։

Շատ տարիներ են անցել, սակայն Վիկտոր Ցոյի արվեստը մինչև այժմ էլ արդիական է։

Մարդիկ լսում են նրա երաժշտությունը, երգում երգերը, և դա անվիճելի ապացույցն է այն բանի, որ այս մարդն իսկական տաղանդ էր։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Վիկտոր Ցոյի մտքերը, որոնցում շատ ճշմարտություն, իմաստնություն ու ազնվություն կա։

  • Մարդիկ չեն կարող միանման մտածել, բայց միմյանց հասկանալ պարտավոր են։ Դրա համար էլ նրանք մարդ են։
  • Ես համարում եմ, որ մարդն ապրում է մոլորակի վրա, այլ ոչ՝ պետության մեջ։
  • Մենք սպասում էինք վաղվա օրվան, ամեն օր սպասում էինք վաղվա օրվան։
  • Ես ազատ մարդ եմ, որովհետև միշտ զբաղվել եմ նրանով, ինչ ինձ դուր է եկել, ու չեմ արել այն, ինչ չեմ ուզել։
  • Մենք աչքերը թաքցնում ենք կոպերի վարագույրի ներքո։
  • Հիշիր, որ չկա ավելի սարսափելի բանտ, քան ձեր գլխում եղածն է։
  • Երաժշտությունն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտք չէ։
  • Ես չեմ սիրում, երբ ինձ խաբում են, բայց ճշմարտությունից նույնպես հոգնել եմ։
  • Եթե գրպանում մի տուփ ծխախոտ կա, ուրեմն այսօր ամեն բան այնքան էլ վատ չէ։
  • Եթե կա քայլ, հետք էլ պետք է լինի։
  • Եթե կա խավար, պետք է նաև լույս լինի։
  • Ո՞վ կերգի, եթե բոլորը քնած լինեն։
  • Մահն արժե այն բանին, որ ապրեն։
  • Սերն արժի, որ նրան սպասեն։
  • Եթե բանալիները դուռը չեն բացում, այն ուսով բացիր։
  • Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը։
  • Ես մենակ եմ, բայց դա չի նշանակում, որ ես միայնակ եմ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
Գաբրիել Գարսիա Մարկես․ Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին․ Մեջբերումներ
«Իմացիր բառերի արժեքը. դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել». Փշոտ մտքեր
Ոգեշնչող և մոտիվացնող 30 միտք մեծ մտածողներից
Այն պետք է լինի քո մեջ, մինչև դու կստանաս այն. Օշո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»