Հիանալի որակներ, որոնցով օժտված են 40-ն անց կանայք

1. Նրանք կրկին հավատում են լավագույնին, քանի որ վատագույնը, որպես կանոն, նրանց հետ արդեն պատահած է լինում։

Եվ նրանք գոյատևել են հենց նրա համար, որ կրկին հավատան լավագույնին։ Նրանք ստանում են լավագույնը, քանի որ ունակ են դա տեսնել նույնիսկ այնտեղ, ուր ուրիշները չեն նկատում։ Նրանք սուր հայացք, լավ լսողություն ու նուրբ ձեռքեր ունեն։ Դրա համար էլ այդ լավագույնն ասես հորդում է դեպի իրենց։

2. Նրանք գեղեցիկ են։

Նրանք ոչ թե հմայիչ են, այլ զարմանալիորեն գեղեցիկ, քանի որ ընդունել են իրենց արտաքին տեսքն ու կազմվածքը ու սովորել իրենց սիրել այնպիսին, ինչպիսին որ կան, այնպես սիրել, որ այժմ ով ասես կարող է սիրահարվել նրան… Նրանք գիտեն այդ գաղտնիքը։

3. Նրանք արդեն հագեցել են միլիոնների, կարիերայի, հաջողակ լինելու ու սոցիալական կարգավիճակի մասին հեքիաթներից։

Նրանք այժմ հստակ գիտեն, որ ամենագլխավորը բոլորովին էլ այն չէ, ինչ հեռուստացույցով ցուցադրում են, համացանցում գրում, հրապարակում սոցիալական ցանցերում ու պատմում թրեյնինգների ժամանակ։ Նրանք այդ ամենագլխավորի մասին գիտեն ու լռում են։ Այն մասին, որ կյանքում գլխավորը կյանքում ինքը՝ կյանքն է։ Նրա համն ու հոտը, գույնը, ռիթմը, յուրաքանչյուր օրվա համար ուրախանալու կամ այն վայելելու ունակությունը։

4. Նրանք վաղուց մշակված արտահայտություններ, գայթակղելու ու հյուր գնալու հերթապահ զգեստներ չունեն։

Նրանք դադարել են գտնվել ակտիվ փնտրտուքի մեջ։ Նրանք գտել են նրան, ով իրենց պետք է եղել ողջ այս տարիներին։ Եվ պարզվում է, որ այդպիսի իրական կանայք, առանց ձևերի, շատ ու շատ հետաքրքիր են բոլոր շրջապատողներին ու հատկապես՝ արժանի տղամարդկանց։

5. Նրանք կրկին կարողանում են աղեկտուր լաց լինել ու լիաթոք ծիծաղել։

Նրանք արդեն դուրս են եկել սոցիալական բարեկրթության, պահանջների, արգելքների ու թույլտվությունների տարիքից։ Նրանք ատում են այն ժամանակը, երբ պետք էր մեջքն ուղիղ պահել, ինչ էլ որ լիներ, ժպտալ, երբ ուզում ես հեծկլտալ, ու գլխով անել, երբ ուզում ես ուժգին ցնցվել։ Նրանց արդեն զզվեցրել է անընդհատ զսպված լինելը։ Նրանք բացել են իրենց թևերը, ու դեպի ազատություն է դուրս եկել կենդանի, զգայական, իրական կինը…

6. Նրանք ապրում են այնպես, ինչպես շնչում են. մեկ՝ բուռն, մեկ՝ հանդարտ, մեկ՝ քնքուշ ու հազիվ լսելի, մեկ էլ՝ շտապողաբար ու հախուռն…

Շնչում են կյանքի ռիթմով, ապրում շնչի ռիթմով։ Վերջապես, 40-ից հետո նրանց մոտ դա սկսում է ստացվել. Ապրել կյանքին համընթաց։

7. 40-ն անց կանայք ահավոր հետաքրքրասեր են։

Այնպես է ստացվել, որ «այո, ես ինքս ամեն ինչ գիտեմ»-ից հետո սկսվում է «օյ, աղջիկներ, շուրջդ ինչքան զիլ բաներ կան»-ը. Պարեր, յոգա, ծրագրավորում, ճանապարհորդություններ և խոհարարություն…Նրանք կյանք են արարում, և նրանց մոտ ամեն ինչ ստացվում է։

8. 40-ն անց աղջիկները բոլորովին էլ տարիքով կանայք չեն։

Նրանք երկար կիսաշրջազգեստ են հագնում, որովհետև դա շատ գեղեցիկ է։ Կարճ էլ են հագնում, ջինսեր էլ, ու նաև տարատեսակ բիժուտերիա են կրում՝ սկսած հայրենական արտադրության ձեռքի աշխատանքներից՝ մինչև, ենթադրենք, սպեցիֆիկ հնդկական՝ պահոցներում պահելով թանկարժեք ֆիրմային զարդերը։ Չէ՞ որ նրանք արդեն կարիք չունեն ապացուցել, որ իրենք էլ ադամանդներ ունեն։

Նրանց համար կարևոր է, որ այն, ինչ կրում կամ հագնում են, իրենց դուր գա։ Նրանք ոչինչ չեն ցանկանում իմանալ թրենդային կամ նորաձև հասկացությունների մասին։ Կարևորը, որ իրենց դուր գա, գեղեցիկ ու հարմար լինի։ Ա՛յ, հենց այդ դեպքում են նրանք անսահման կանացի տեսք ունենում։

9. 40-ն անց կանայք դադարում են հաշվել կալորիաները։

Քանի որ սերը, հետաքրքրությունը, շարժումը, ազարտը, ոգեշնչումն ավելի լավ են աշխատում, քան մարզասրահները կամ պլաստիկ վիրաբույժները։ Հենց դրա համար էլ նրանք այդքան գեղեցիկ են։

10. 40-ն անց կանայք գրողի ծոցն են ուղարկել բոլոր տեսակի թայմ-մենեջմենթները, մոտիվացիոն ճառերն ու տրանսֆորմացիոն ելույթները։

Նրանք գիտեն յուրաքանչյուր րոպեի գինը, հասցնում են ամենուր, ոչ մի տեղ չեն ուշանում, քանի որ ոչ մի տեղ չեն շտապում։ Չեն հասնում, չեն պայքարում, ձեռք չեն բերում ամեն գնով։

Նրանք պարզապես ապրում են։ Եվ հաստատ գիտեն, որ 40 տարի անց ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր կլինի…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին, կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Հետաքրքրաշարժ թեստ․ Գտի՛ր ավելորդը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
ԹԵՍՏ. Միայն միջինից բարձր IQ ունեցողներն են կարողանում անցնել այս թեստը
Թեստ. Արդյոք իսկական հայ եք դուք, ստուգեք ձեր գիտելիքները այս թեստի միջոցով
ԹԵՍՏ. Հիշու՞մ եք արդյոք սիրված հայկական ֆիլմերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»