«Պատերազմն այն է, երբ ուրիշների շահերի համար զոհվում են բոլորովին անմեղ մարդիկ»․ Ուինսթոն Չերչիլի 30 սուր մտքերը

Հայրենիքում նրան անվանում են պատմության մեծագույն բրիտանացին:

Ամբողջ աշխարհում նա հայտնի էր՝ որպես խորամանկ և պայծառատես քաղաքական գործիչ, ով հաճախ էր իր հակառակորդներին կծու խոսքով նեղը գցում:

Թվում է, թե առավոտյան վերնաշապիկի և պիջակի հետ նա հագնում էր նաև համառությունն ու հանդգնությունը:

zNews-ը Ձեզ է ներկայացնում 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի սուր և իմաստուն խոսքերի ընտրանին:

Ինքնահեգնանք

Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել:

Դեռևս երիտասարդ տարիքում ես կանոն եմ դարձրել մինչև ճաշը մի կաթիլ անգամ չխմել: Հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ, հետևում եմ մինչև նախաճաշ չխմելու կանոնին:

Ես միշտ հետևել եմ հետևյալ կանոնին. Մի վազիր, եթե կարող ես կանգնել, մի կանգնիր, եթե կարող ես նստել, և մի նստիր, եթե կարող ես պառկել:

Այն ամենը, ինչ ես ուզել եմ, կառուցողական քննարկումից հետո սեփական ցանկություններիս հետ համաձայն լինելն էր:

Քաղաքականության մասին

Դեմոկրատիան կառավարման վատագույն ձևն է, եթե մնացածը չհաշվենք:

Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մի շաբաթ, մի ամիս և անգամ մի տարի հետո, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ:

Կապիտալիզմի բնածին արատը բարիքների անհավասարաչափ բաշխումն է, սոցիալիզմի բնածին արժանիքը` չքավորության հավասար բաժանումը:

Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները հպարտանում են նրանով, որ իրենք պետության ծառաներն են. Պետության տերը լինելը մեծ խայտառակություն կլիներ:

Դիպլոմատն այն մարդն է, ով 2 անգամ կմտածի՝ նախքան ոչինչ չասելը:

Պատերազմն այն է, երբ ուրիշների շահերի համար զոհվում են բոլորովին անմեղ մարդիկ

Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությանն արտասահմանում գտնվելուս ժամանակ, սակայն վերադառնալուն պես տեղը հանում եմ:

Պատմությունը հաղթողներն են գրում:

Մարդկանց մասին

Ես վաղուց եմ նկատել, որ բոլորը ձգտում են մեղադրել ինձ: Հավանաբար նրանք մտածում են, որ մեղքի զգացումը զարդարում է ինձ:

Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել:

Եթե ճշմարտությունը բազմեզր է, ապա սուտը բազմաձայն է:

Գումար կուտակելն օգտակար բան է, հատկապես, եթե դա քո ծնողներն են արել:

Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ինձ միշտ չէ, որ դուր է գալիս, երբ ինձ սովորեցնում են:

Աշխարում բազմաթիվ չար ենթադրություններ կան, սակայն ամենասարսափելին այն է, որ դրանց կեսը ճիշտ է:

Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ ներքևից վերև են նայում, կատուները` վերից վար, և միայն խոզերն են մեզ ուղիղ նայում, հավասարը հավասարի պես:

Մարդիկ հիանալի կերպով կարողանում են պահել այն գաղտնիքները, որը նրանք չգիտեն:

Լավատեսություն

Հոռետեսը դժվարություններ տեսնում է յուրաքանչյուր հնարավորության դեպքում, իսկ լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ:

Կատարելագործվել նշանակում է՝ փոխվել, կատարյալ լինել նշանակում է՝ հաճախ փոխվել:

Շատ առաջ նայելն անհեռատեսություն է:

Խելացի մարդն ինքը բոլոր սխալները չի գործում: Նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին:

Միշտ ավելի հեշտ է հայտարարել սկզբունքներիդ մասին, քան իրագործել դրանք:

Չկա ավելի լավ ներդրում, քան նորածնի կաթի մեջ ներդրումը:

Հաջողությունն անհաջողությունից անհաջողություն ընթանալու ճանապարհին ոգևորությունը չկորցնելն է:

Մեծ գործերի փորձառությունը ինձ հանգեցրեց նրան, որ ամեն ինչ միանգամից կարգավորելու փորձերը հաճախ սխալ են:

Դուք երբեք չեք հասնի նշված վայրին, եթե քար նետեք յուրաքանչյուր հաչող շան ուղղությամբ:

Ես լավատես եմ: Այլ բան լինելու օգտակարությունը պարզապես չեմ տեսնում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․