Տղամարդկանց ընկերության 5 ոսկե կանոն

1. Տղամարդկանց ընկերությունը սուրբ է

Դու կարող ես մի ամիս չզանգել ընկերոջդ` իմանալով, որ նա չափազանց զբաղված է, բայց միեւնույն է` նա այնպիսի ընկեր կմնա, ինչպիսին նախկինում էր:

Տղամարդկային ընկերությունը շատ ամուր է եւ այն տասնամյակներ է տեւում, եթե ոչ ավելի երկար:

Ցավոք, ժամանակի հետ ընկերների թիվը նվազում է, դու նրանց կորցնում ես` փոխելով աշխատավայրդ, կենսակերպդ: Ընկերները կհեռանան, եւ նորերն ավելի հազվադեպ կգան, բայց քանի կողքիդ են, նրանք քո ընկերներն են: Անկախ իրավիճակից եւ կենսական իրողություններից, ընկերներն իրար վատ դրության մեջ չեն դնում եւ օգնում են: Նրանք քեզ հետ են եղել, երբ դու փող չունեիր, նրանք քեզ օգնել են բարդ պահերին, կիսել են անհաջողություններն ու տհաճությունները, նրանք քեզ օգնել են նոր ընկերուհի գտնել եւ մոռանալ նախկինին, նրանք քեզ խմած տուն են հասցրել տաքսիով եւ քեզ դուրս են հանել տարբեր տհաճություններից: Նրանք քեզ հետ կիսել են ուրախությունը, քեզ հետ ուրախացել են քո վերելքի պահերին եւ քո կյանքն ավելի վառ են դարձրել:

2. Տղամարդկանց ընկերությունը եւ աղջիկները

Ոչ մի կին չի կարող կանգնել ընկերների միջեւ եւ ավերել ընկերությունը: Դրա համար էլ տղամարդիկ նախապես պայմանավորվում են, որ ոչ մի կին չի կարող խանգարել ընկերությանը: Դու հեշտ նոր ընկերուհի կգտնես, իսկ ընկեր` ոչ: Ըստ վիճակագրության, տղամարդու եւ կնոջ հարաբերությունները միջինը ընդամենը 83 օր են տեւում:

Ընկերները երբեք իրարից աղջիկ չեն փախցնում: Նաեւ արգելք գոյություն ունի ընկերոջ նախկին ընկերուհիների հետ սեռական հարաբերությունների վրա, ծայրահեղ դեպքում՝ անպայման անհրաժեշտ է ընկերոջ թույլտվությունը հարցնել:

3. Տղամարդկանց ընկերությունը եւ երկրորդ օդաչուն

Երկրորդ օդաչուն քո ընկերն է, որը քեզ հետ միասին ընկերուհիներ է կպցնում: Բարում աղջիկների հետ ծանոթության դեպքում աղջիկը բաժին է հասնում նրան, ով առաջինը կասի. «Նա իմն է»: Ընկերուհիների ընկերախմբում ընկերն ինքնաբերաբար գունազարդում է իր ընկերոջ աշխատանքի, եկամտի մակարդակի, ինտելեկտի եւ այլ որակների նկարագրությունը:  Ընկերն օգնում է ոչ միայն աղջիկ կպցնել, այլեւ ամեն կերպ նպաստում է ընկերուհուն գայթակղելու հարցում ընկերոջ ջանքերին, առանց ոտնձգություն կատարելու նրա «ավարի» նկատմամբ:

4. Տղամարդկանց ընկերություն եւ տղամարդկային համերաշխություն

Տղամարդկային համերաշխության մասին լավ պատմում է անեկդոտը, որում կինը զանգում է ամուսնու 10 ծանոթի` փորձելով պարզել, թե նա որտեղ է անցկացրել գիշերը եւ իմանում, որ 6-ի մոտ քնել է, իսկ 4-ի մոտ դեռ քնած է:

Տղամարդկային համերաշխությունը, այնուամենայնիվ, նորմալ տղամարդկանց մեծամասնության բնավորության գիծ է: Որքան էլ կանայք քննադատեն եւ փորձեն ծիծաղել դրա վրա, այն գոյություն ունի եւ գործում է: Կանանց միջեւ նման աջակցություն չկա:  Այնտեղ իշխում է մրցակցությունը եւ «կծիր մերձավորիդ» սկզբունքը, ինչի վերաբերյալ համակարծիք են ոչ միայն տղամարդիկ, այլեւ իրենք` կանայք:

Որոշակիորեն ուրախացնում է, որ տղամարդիկ պատրաստ են աջակցել իրար: Տղամարդկային համերաշխությունը սովորաբար դրսեւորվում է, երբ խոսքը վերաբերում է գեղեցիկ սեռին: Տղամարդկային համերաշխությունն օգնություն է սեռակցին, անկախ այն բանից` նա ճիշտ է, թե ոչ:  Իհարկե, խոսքն այնպիսի իրավիճակների մասին չէ, երբ կնոջը վիրավորում են կամ կոպիտ են վարվում նրա հետ:  Դրանք այն դեպքերն են, երբ տղամարդը, որոշելով, թե իրեն ինչպես պահի ոչ ստանդարտ իրավիճակում, ընտրում է լրիվ անծանոթ տղամարդուն օգնելու ուղին:

Նա այլ տղամարդու կպաշտպանի եւ կօգնի  տղամարդկանց` իրար օգնելու չգրված կանոնի պատճառով միայն:  Ինչու են տղամարդիկ իրար օգնում` խաղալով կանանց դեմ:  Տղամարդկանց մեջ պատմականորեն ավելի լավ են նստած թիմի, մեկ ջոկատի, մեկ խմբի սկզբունքները, երբ ստիպված էին լինում միասին ողջ մնալ` հույսը դնելով միայն ընկերոջ ուսի վրա:  Տղամարդիկ չպետք է մոռանան տղամարդկային համերաշխության մասին եւ դրանով օրինակ ծառայեն տղամարդկանց ապագա սերնդին:

5. Տղամարդկանց ընկերությունը, օգնությունը եւ հիմարության իրավունքը

«Եթե դ’Արտանյանը պատրաստվեր մենակ գրավել Սեն Ժերվեի բերդապարսպի մարտկոցը, մարդիկ կասեին. «Ընկեր, հիմարություն մի արա»: Եթե ընդամենը մեկ իսպանացի որոշեր փողոցով վազել կատաղի ցլերի խմբի առջեւով, մարդիկ կասեին. «Ընկեր, հիմարություն մի արա»: Հիմարության իրավունք. ահա, թե ինչի համար են անհրաժեշտ ընկերները:

Ընկերները միշտ օգնում են իրար: Այդ օգնությունը կարող է դրսեւորվել ուրիշ տուն տեղափոխվելիս, նրա մեքենայի մանր վերանորոգման ժամանակ, բարում խմելիս: Հարբած ընկերը, որն արդեն ավտոպիլոտի ռեժիմում է, ինքնաբերաբար բեռ է դառնում, որին պետք է ողջ եւ անվնաս հասցնես գրանցման վայր կամ պառկեցնես քո տանը` ջանալով չփչացնել նրա արտաքին տեսքը: Տղամարդկային ընկերությունը եւ ընկերներն անհրաժեշտ են այն բանի համար, որպեսզի միասին հիմարություններ անեն եւ դրանից հաճույք ստանան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Ինչ թաքնված հիվանդությունների մասին կարող է ձեզ զգուշացնել ձեր պորտը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Կենդանակերպի ամենակրքոտ ներկայացուցիչները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին
«Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը»․ 18 հետաքրքիր միտք կյանքից