12 դաժան ճշմարտություն, որոնք մենք փորձում ենք ժխտել

Մանկությունը, երբ մեզ հետ բյուրեղապակյա ծաղկամանի պես են վարվում, շատ արագ է ավարտվում։ Իսկ մեծերի համար, ցավոք, լրիվ այլ կանոններ են գործում. ժամանակի ընթացքում մենք հասկանում ենք, որ հետաքրքիր և պետքական ենք հիմնականում միայն ինքներս մեզ։

Ոչ ոք պարտավոր չէ ծանր պահին բռնել մեր ձեռքից կամ շոյել գլուխը լավ արարքների համար։ Եվ նույնիսկ կան մարդիկ, որոնք մեզանից ավելի խելացի են, ավելի լավն ու գրավիչ։

zNews-ը այսօր հավաքել է այն պարզ ճշմարտությունները, որոնք վաղ թե ուշ գիտակցում է մեզանից յուրաքանչյուրը։

1. Ինքնազոհության գնալն ուրիշների համար անիմաստ է

Եկեք ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. մեր զոհողությունները առանձնապես պետք չեն շրջապատին։ Ավելի հաճախ մարդիկ դրանից իրենց անհարմար են զգում և պարտավորված։ Բացառություն կարող են լինել միայն այն դեպքերը, երբ երկու կողմն էլ հաճույք են ստանում նման հարաբերություններից։

2. Մեր արձանը չեն կանգնեցնելու աշխատավայրում

Ինչպես ասում են, կոլխոզում ամենաշատը ձին էր աշխատում, բայց նախագահ նրան չնշանակեցին։ Վաղ թե ուշ դուք կբախվեք տհաճ ճշմարտության հետ. ձեր ղեկավարներն ու գործընկերները կհասկանան, որ դուք կարող եք բացարձակ ամեն բան անել ու դիմանալ ցանկացած ծանրաբեռնվածության։ Մինչ դուք կաշխատեք, նրանք սուրճ կխմեն և սոցցանցերում կզվարճանան, իսկ ղեկավարությունն էլ ձեզ չի գովի դրա համար, ինչպես մանկապարտեզում դաստիարակն էր գովերգում։

3. Բոդիպոզիտիվը դա ամենևին ձեզ չխնամելը չէ

Մազոտ թևատակերը, կոտրտված եղունգները և հիգիենայի միջոցներից հրաժարվելը ավելի շատ փնթի մարդու տպավորություն են ստեղծում, քան բոդիպոզիտիվի հետևորդի։ Այս շարժման հիմնական նպատակը այլ մարդկանց արտաքինի նկատմամբ հարգալից վերաբերմունքն է, ոչ թե սեփկան մարմնի նկատմամբ անտարբերությունը։

4. Արտաքինը նշանակություն ունի

Կարելի է անվերջ խոսել հարուստ ներաշխարհի և հոգու գեղեցկության մասին։ Բայց «դիմավորում են հագուստով…» ասացվածքը դեռ իր ուժը չի կորցրել։ Հարցազրույցների ժամանակ գնահատում են ոչ միայն թեկնածուի մասնագիտական հմտությունները, այլև արտաքինն ու մարդկանց հետ շփվելու ունակությունները։

5. Մայրիկը միշտ չէ, որ ճիշտ է

Ժամանակի ընթացքում մենք դադարում ենք մեր ծնողների խոսքերն ու վարքը որպես վերին ատյանի ճշմարտություն ընդունել։ Մենք սկսում ենք հասկանալ, որ ծնողներն էլ սովորական մարդիկ են, ունեն իրենց թերությունները, իսկ նրանց դատողությունները միշտ չէ որ ճշմարիտ են։ Տխուր է, բայց մեր երեխաներն էլ վաղ թե ուշ մեզանում են հիասթափվելու։

6. Սովորել ստիպված ենք մինչև թոշակի անցնելը կամ դրանից էլ ավել

Ժամանակակից տեխնոլոգիաներն այնպես են զարգանում, որ ձեր մասնագիտությունը 10-15 տարի հետո ընդհանրապես կարող է գոյություն չունենալ։ Իսկ դա նշանակում է, որ միշտ պետք է պատրաստ լինել գործունեության նոր ոլորտներ յուրացնելուն։

7. Եթե դուք ոչ մի տեղ չգնաք, ձեզ մի օր կդադարեն ընդհանրապես հրավիրել

«Հիմա ես կողքի կքաշվեմ, նեղացած դեմք կընդունեմ և բոլորը կգան իմ ձեռքից կքաշեն, որ խաղամ իրենց հետ» տարբերակը միայն մանկապարտեզում է աշխատում։ Հասուն կյանքում քչերին է հետաքրքիր անընդհատ մեկի հետևից ընկնելն ու համոզելը։ Վաղ թե ուշ դուք կբախվեք այն իրավիճակին, որ ձեր մասին պարզապես կմոռանան, կամ էլ պարզապես կմտածեն, որ ձեզ իրենց հետ հետաքրքիր չէ։

8. Կներեք, բայց դուք Տիեզերքի կենտրոնը չեք

Տիեզերական գեղեցկության մատնահարդարում եք արել, իսկ գործընկերները բավական չեն հիանում դրանով։ Աշխատավարձի կեսը նոր զգեստին եք տվել, բայց այն ոչ ոք չի գնահատել։ Ավելի լավ է հիշեք, թե ինքներդ վերջին անգամ երբ եք ուրախացել ուրիշի նոր զգեստի համար։ Այստեղ մի բանն է լավ. ձեր հագուստի թերություններն էլ (օրինակ պատռված զուգագուլպան) ոչ բոլորը կնկատեն, եթե դուք ինքներդ այդ մասին չբարձրաձայնեք։

9. Այն, ինչ դուք հիմա կաք, ձեր սեփական ընտրությունն է

Իրականում ամեն բան շատ պարզ է։ Միակ մարդը, ով պատասխանատու է ձեր գործողությունների համար, դուք ինքներդ եք։ Եթե դուք անգլերեն չգիտեք, ուրեմն չեք սովորել։ Եթե ձեր ղեկավարը ձեզ վրա բղավում է, ուրեմն դուք եք թույլ տվել։ Ոչ ոք մեղավոր չէ, որ դուք համալսարանը չեք ավարտել, ռիսկ չեք արել այլ քաղաք մեկնել աշխատելու կամ էլ ամուսնացել եք այդ մարդու հետ, որովհետև «այդպես էր պետք»։

10. Միշտ կա ինչ–որ մեկը, ով ավելի լավն է, ավելի խելացի և երիտասարդ

Երևի թե ինքնագնահատականի համար ամենամեծ հարվածը լինում է այն մտքի ըմբռնումը, որ աշխարհում ձեզանից ավելի լավ մարդիկ կան, ավելի խելացի ու ավելի երիտասարդ։ Որքան էլ մենք ցույց տանք, թե տարիները չեն ազդել մեզ վրա, միևնույնն է, տարեցտարի կնճիռներն ավելի տեսանելի են դառնում, իսկ քայլվածքն ավելի ծանր։ Մնում է միայն ընդունել այդ փաստը և հանգստացնել ձեզ նրանով, որ ամեն մարդ իր տեսակով յուրահատուկ է։ Չէ որ բոլորիս էլ դուր է գալիս միակն ու անկրկնելին լինելը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով