Ստալինի գաղտնի սիրավեպը. նա աքսորի տարիներին երկու երեխա է ունեցել որբ աղջկանից

Իոսիֆ Ջուղաշվիլի Ստալինն անձնական կյանքում նույնքան ոչ միանշանակ էր, որքան մյուս բնագավառներում:

Առաջին կնոջ՝ Կատյայի մահից հետո նա ուշքի չէր գալիս, սակայն հետագայում նրա կյանքում բազմաթիվ այլ կանայք հայտնվեցին:

Ստալինի կյանքի ամենասկանդալային պատմությունը կապված է Լիդիա Պերեպրիգինայի հետ, ում հետ նա հարաբերություններ էր սկսել սիբիրյան խուլ գյուղում:

Կուրեյկա կոչվող գյուղը, որտեղ աքսորվել էր Ստալինը, գտնվում էր սիբիրյան տայգայի խորքերում՝ ներկայիս Կրասնոյարսկում: Այդ ժամանակ Ստալինն արդեն 36 տարեկան էր: Իր հարազատներին նա նամակով տեղեկացրել էր, որ գյուղը խուլ է, և որ այնտեղ ապրելը բավականին բարդ է: Սակայն, ինչպես պարզ է դարձել հետագայում, Իոսիֆը Կուրեյկայում լավ ժամանակ է անցկացրել: Նա այնտեղ զբաղվել է որսով, ընկերացել տեղի բնակիչների հետ:

 

Տանը, որտեղ նա բնակություն էր հաստատել, ապրում էին որբ երեխաներ: Նրանք յոթն էին՝ հինգ տղա և երկու աղջիկ:  Լիդիա Պերեպրիգինան այդ երեխաներից մեկն էր, ով ընդամենը 14 տարեկան էր: Ստալինը սիրում էր նստել և ժամանակ անցկացնել երիտասարդների հետ:

Ստալինի ու Լիդիայի սիրավեպը պատմական փաստ է: Քանի որ Լիդիան անչափահաս էր, Ստալինը բավարարվում էր նրան ամուսնության խոստումներ տալով, երբ աղջիկը չափահասության տարիքի կհասնի: Սակայն այդ միության արդյունքը եղավ ոչ թե ամուսնությունը, այլ երկու հղիությունները: Առաջին երեխան մահացավ, իսկ երկրորդին տվեցին Ալեքսանդր անունը և հոր ազգանունը՝ Ջուղաշվիլի:

Երեխան ծնվեց 1917 թ., իսկ Ստալինը Կուրեյկա գյուղն ավելի վաղ էր լքել՝ 1916-ին: Պատմաբանները գրում են, որ նա թողել է հղի Լիդիային՝ այդպես էլ չամուսնանալով նրա հետ: Սակայն Լիդիան կտրականապես հրաժարվում էր որդուն տալ Ստալինին, չնայած որ վերջինս դա էր առաջարկում: Ամեն դեպքում, երեխային տվեցին հոր ազգանունը:

Ստալինը դաժանաբար էր վերաբերվում հարազատների հետ, անգամ ճնշումների էր ենթարկում առաջին կնոջ եղբորը, սակայն Լիդիայի վրա ձեռք բարձրացնել նա չէր համարձակվում: Լիդիան բարեկեցիկ գյուղական կյանք էր վարում. ամուսնացել էր տեղի գյուղացիներից մեկի հետ և ունեցել ևս 8 երեխա: Բողոքում էր միայն նրանից, որ բազմազավակության համար պետությունն իրեն չի վճարում: Նրա մասին վերջին նորությունները ստացվել են 1950 թ., երբ մահացել էր ամուսինը, իսկ նա շարունակում էր մեծացնել երեխաներին:

Ալեքսանդր Ջուղաշվիլին դարձավ Դավիդով, քանի որ նրան որդեգրել էր Լիդիայի ամուսինը: Տղան ևս արժանավայել կյանք էր վարում. նա ավարտել էր Կրասնոյարսկի տեխնիկումը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել էր առաջնագծում, այնուհետև որպես շինարար աշխատել: Երբևէ չի փորձել ապացուցել իր կապը հարազատ հոր՝ խորհրդային առաջնորդի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը